Դիտումներ
195
Որովայնի ճողվածքները լինում են արտաքին և ներքին:

Որովայնի արտաքին ճողվածքի տակ պետք է հասկանալ որովայնի խոռոչի օրգանների դուրս գալը մաշկի տակ որովայնի խոռոչի պատի վրա եղած բնական կամ ձեռք բերված անցքից, ընդ որում դուրս եկող օրգանը ծածկված է լինում առպատային որովայնամզով:

Որովայնի ներքին ճողվածքի տակ հասկացվում է ներքին օրգանների դուրս գալը կապանային որևէ բացվածքի կամ որովայնի գրպանիկների մեջ, ինչպես և ստոծանու բնածին կամ ձեռքբերովի բացվածքների միջով:
Կախված տեղակայումից, արտաքին ճողվածքներ լինում են (հաճախ հանդիպող) ՝

ԱՃՈՒԿԱՅԻՆ

ԱԶԴՐԱՅԻՆ

ՊՈՐՏԱՅԻՆ

ՍՊԻՏԱԿ ԳԾԻ և այլն:

Ախտանիշներ` արտափքվածություն, դիսկոմֆորտ, ցավ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, հազի ժամանակ և այլն։

Ախտորոշում` վերջնական ախտորոշում դրվում է հիվանդի կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտությունների հիման վրա։

Բուժումը վիրահատական է:
Վիրահատումը ենթադրվում է ճողվածքապարկի հեռացումը և ճողվածքային դրունքի ամրացումը շրջակա հյուսվածքների պլաստիկայի միջոցով կամ պոլիպրոպիլենային ցանցով։

Խորհրդատվության և բուժման համար զանգահարել

“Աստղիկ ԲԿ”_ի վիրաբույժ` Գառնիկ Սանասարյանին
+37477545495, Viber, WhatsApp.

Հասցե` Դանիել Վարուժան 28/1: