Որ դեպքերում է կոճապղպեղը հակացուցված
Կոճապղպեղը համարվում է աշխարհի ամենաօգտակար բույսերից մեկը և օժտված է բազմաթիվ օգտակար ու բուժիչ հատկություններով: Այն ունի բավական յուրահատուկ բույր ու համ, ինչի շնորհիվ օգտագործվում է ոչ միայն որպես դեղաբույս, այլև որպես համեմունք:
Շատերը կոճապղպեղն օգտագործում են ուտեստների մեջ, իսկ ոմանք էլ այն ավելացնում են տարբեր ըմպելիքներին և անգամ քաղցրավենիքին: Այն օժտված է հակաբորբոքային հատկություններով, խթանում է արյան հոսքը, օգնում է ազատվել ավելորդ քաշից, ինչպես նաև պաշտպանում է տարբեր հիվանդություններից, ուստի զարմանալի չէ, որ այս օգտակար մթերքը բավական տարածված է: Սակայն քչերը գիտեն, որ լինում են դեպքեր, երբ այն կարող է շատ վտանգավոր լինել:
Մասնագետները ներկայացրել են, թե որ դեպքերում է կոճապղպեղի գործածությունը հակացուցված:
1. Նորմայից ցածր քաշի դեպքում
Կոճապղպեղը հիանալի օգնական է նիհարել ցանկացողների համար, քանի որ այն նպաստում է ճարպերի ու կալորիաների այրմանը: Սա է պատճառը, որ նորմայից ցածր քաշ ունեցողներին այն խորհուրդ չի տրվում օգտագործել:
2. Այլ դեղամիջոցների օգտագործման դեպքում
Կոճապղպեղն օժտված է բավական ուժեղ հատկություններով, ինչի հետևանքով այն կարող է փոխազդեցության մեջ մտնել այլ դեղամիջոցների հետ: Սա է պատճառը, որ դեղարայքի ընդունման դեպքում մինչ կոճապղպեղն օգտագործելը հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ:
3. Արյան շրջանառության հետ կապված խնդիրների դեպքում
Կոճապղպեղը խթանում է արյան հոսքը, ուստի այն հիանալի միջոց է զարկերակային գերճնշումից տառապողների համար:
Սակայն եթե մարդու մոտ նկատվում են խնդիրներ՝ կապված արյան մակարդման հետ, ապա նա պետք է հրաժարվի այս մթերքից:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am