Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որ խանգարումներն են հանգեցնում սեռական ցանկության նվազման

Սեռական ցանկության նվազման պատճառ կարող են դառնալ ոչ միայն բնական տարիքային գործընթացները, այլև որոշակի խանգարումներն ու հիվանդությունները, ուստի այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ խանգարումներից մի քանիսը:

 Ընկճախտ (դեպրեսիա)

Ընկճախտը կարող է հանգեցնել ամենատարբեր բարդությունների, այդ թվում նաև սեռական ցանկության նվազման: Սա է պատճառը, որ դեպրեսիայի ժամանակ մարդիկ կորցնում են հետաքրքրությունը նախկինում հաճույք պատճառող տարբեր ակտիվությունների նկատմամբ:

 Ճարպակալում

Ավելորդ քաշի առկայությունը զգալի ազդեցություն է ունենում մարդու լիբիդոյի վրա: Սա պայմանավորված է նրանով, որ ճարպակալման դեպքում հաճախ են նկատվում արյունատար անոթների վնասվածքներ, ինչի հետևանքով արյան հոսքը դեպի սեռական օրգանները նվազում է: Արդյունքում նվազում է նաև սեռական ցանկությունը:

Շաքարային դիաբետ

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակն առհասարակ բացասաբար է անդրադառնում առողջության վրա: Սա սեքսի նկատմամբ մարդու հետաքրքրության նվազման հիմնական պատճառներից մեկն է: Շաքարային դիաբետը կարող է բացասաբար ազդել տղամարդկանց էրեկցիայի վրա, ինչպես նաև հանգեցնել հեշտոցի չորության:

Քնի խանգարումներ

Քնի պակասը խիստ բացասաբար է անդրադառնում սեռական ցանկության վրա: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ քնի օբստրուկտիվ ապնոէով տառապող տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը նորմայից ցածր է լինում, ինչը բացասաբար է անդրադառնում սեքսի նկատմամբ հետաքրքրության վրա:

Սթրես

Սթրեսն անմիջականորեն ազդում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց լիբիդոյի վրա: Գիտնականները պարզել են, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումից տառապող մարդիկ ավելի հաճախ են բախվում սեռական դիսֆունկցիայի խնդրին, ի տարբերություն նրանց, որոնց մոտ նման խանգարում առկա չէ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook