Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

“Ուզում եմ բոլոր կանայք լսեն՝ քաղցկեղը բուժվում է, միայն եկեք ժամանակին, մի՛ թաքնվեք”…Վահե Տեր-Մինասյան.

Հայաստանի կանանց շրջանում  իրենց հաճախականությամբ թվով երկրորդ տեղում են  կանացի ռեպրոդուկտիվ համակարգի օնկոլոգիական հիվանդությունները: Սրանք արգանդի, արգանդի վզիկի և ձվարանների չարորակ գոյացություններ են: Այն մասին, թե ինչպես անցկացնել պրոֆիլակտիկ ստուգումներ, ինչպիսի գոյացություններ են հատուկ այս հիվանդությունների համար կանացի օրգանիզմում, այդ թվում նաև չարորակ, ինչպես խուսափել այս հիվանդություններից՝  մեզ պատմեց “Հայ Ամերիկյան առողջության կենտրոնի”օնկոգինեկոլոգ  Վահե Տեր-Մինասյանը: Այս մասին գրում է mashroom.am.

-Խնդրում եմ պատմել, որոնք են այն օնկոգինեկոլոգիայի կոմպլեքս հետազոտությունները, որոնք պիտի անցնի կինը և որքան հաճախ: 

-Որպեսզի կանխարգելվեն կանացի ռեպրոդուկտիվ համակարգի օնկոլոգիական պաթոլոգիաները, պարտադիր է հետևել մի քանի պարզ կանոնների: Այս է պատճառը, որ ամեն կոնկրետ վիճակի համար գոյություն ունեն հատուկ ախտորոշման և պրոֆիլակտիկայի միջոցները: Միակ կապող օղակը օնկոգինեկոլոգիական պաթոլոգիայի ախտորոշման և պրոֆիլակտիկայի համար հանդիսանում է բժշկի մոտ այցելությունն ու կոնսուլտացիան:  Այդ է պատճառը, որ անկախ նրանից, թե ինչպես է կինն իրեն զգում, քանի տարեկան է, ինչպիսի սոցիալական կարգավիճակում, էմոցիոնալ վիճակում է նա գտնվում, տարին մեկ անգամ պարտադիր է պրոֆլակտիվ ստուգում անցնել գինեկոլոգի մոտ: Ստուգումը իր մեջ պետք է ներառի կաթնագեղձի  հետազոտություն, արգանդի վզիկի կոլպոսկոպիկ և բջջաբանական հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն և ՄՊՎ անալիզի իրականացում:

-Արդյո՞ք կան այնպիսի կլինիկական նշաններ, որոնք պիտի կնոջը զգուշացնեն, որ հետազոտության կարիք կա: 

-Ցավոք սրտի, այդպիսի նշաններն այդքան էլ շատ չեն: Հիմնականում, կնոջ ռեպրոդուկտիվ համակարգի քաղցկեղը իրեն արտահայտում  է այն ժամանակ, երբ արդեն առկա է երկրորդ, երրորդ կամ չորրորդ աստիճանը:

-Եկե՛ք խոսենք քաղցկեղի այս տեսակների բուժման մասին: Ինչպիսի՞ն են մասնագետների կանխատեսումները:  

-Երբ խոսքը գնում է զրոյական աստիճանի քաղցկեղի մասին, ապա մենք ունենք բուժման բոլոր 100% շանսերը: Մենք ունենք այնպիսի դեպքեր, որ կնոջ մոտ ճիշտ ժամանակին հայտնաբերվել է քաղցկեղ, բուժվել է, կինը պահպանել է իր բոլոր ֆունկցիաները, մի քանի տարի հետո երեխա է ունեցել, և նրա մոտ ամեն ինչ կարգին է:

-Իսկ ի՞նչ կասեք ավելի բարդ աստիճանների մասին:
-Այստեղ բուժվողների քանակը, բնականաբար, ավելի քիչ է: Միայն քիչ տոկոսն է հիվանդների ողջ մնում քաղցկեղի հայտնաբերումից 5 տարի հետո ավելի բարդ աստիճանների ժամանակ: Այդ է պատճառը, որ ես ուզում եմ բոլոր կանայք լսեն՝ քաղցկեղը բուժվում է, միայն եկեք ժամանակին, մի՛ թաքնվեք:

Նյութի աղբյուրը՝ mashroom.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook