Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Պատրինջ (մելիսա) դեղատու -բուժիչ հատկությունները

Պատրինջ, Մելիսա, մեղվախոտ, թուրինջախոտ (Melissa)

DSC06287aMelissa անվանումը հունարենում նշանակում է «մեղր», քանի դեռ բույսը լավ մեղրատու է: Բույսը կարելի է հեշտությամբ ճանաչել կիտրոնի և դաղձի սուր հոտով, որտեղից էլ առաջացել է лимонная мята անվանումը: Արդեն 2000 տարուց ավել է ինչ պատրինջն օգտագործվում է բազմաթիվ երկրներում գիտական և ժողովրդական բժշկության մեջ:

Առաջին անգամ պատրինջն հիշատակվում է Թեոֆրաստի (մթա. 372-287թթ.) «Historia plantarum» աշխատության մեջ: Ցողունը ճյուղավորվող է, քառակող, թավոտ, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները հակադիր են, խոշոր, ձվաձև, աղեղնաեզր կամ սղոցաեզր, կիտրոնի հոտով։ Ծաղկաբույլը կեղծ օղակներով, փոքրաթիվ ծաղիկներով է, որոնք գտնվում են ցողունների վերին և միջին մասի տերևածոցերում։ Ծաղիկները գեղձային կամ պարզ ու փափուկ մազիկներով են, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հիմքի մասում նեղացած, հարթ, չորս միասերմ կաղին է։

Քիմիական կազմ

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, ստերոիդներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ CB։

2842172_origԿիրառում

Պատրաստուկներն օգտագործվում են ուռուցքների, ֆուրունկուլների, մարսողության խանգարումների, սրտի անբավարարության, թունավորումների ժամանակ, որպես համեմունք՝ խմիչքների, լիկյորների, օծանելիքի արտադրության մեջ։ Մեղրատու է։

Պատրինջ բժշկական– փակ ամանի մեջ լցնել 8 թեյի գդալ փոշիացրած բուսահումք և 2 բաժակ եռացրած ջուր: Թրմել կես ժամ, քամել: Խմել օրվա ընթացքում: Օգտագործել անքնության, ցավոտ դաշտանի, նյարդային թուլության դեպքում:

Պատրինջ բժշկական-2 մաս բուսահումք և 5 մաս սպիրտի հարաբերությամբ լուծույթ պատրաստել և ողողել բերանը: Օգտագործել լնդերի բորբոքման դեպքում:

Պատրինջ բժշկական-16 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի  վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր: Թրմել 0.5 ժամ, փակ ամանի մեջ: Լուծույթով թրջոց դնել: Օգտագործել մաշկային ցանի, չիբանի դեպքում:

Պատրինջ բժշկական– 8 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր: Թրմել 0.5 ժամ, քամել, պահել լավ փակվող ամանի մեջ: Օգտագործել սեռական գրգռվածության, փորափքանքի, փսխումի դեպքում:

 

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook