Պարզ ու արդյունավետ ամենօրյա պրոցեդուրաներ, որոնք կօգնեն ավելի երիտասարդ ու թարմ տեսք ունենալ
Մաշկի ծերացումը բնական գործընթաց է, որին վաղ թե ուշ բախվում է յուրաքանչյուրը, սակայն միևնույն ժամանակ բոլորն էլ երազում են հնարավորինս երկար պահպանել մաշկի թարմությունն ու երիտասարդությունը: Այնուամենայնիվ՝ ճիշտ խնամքը թույլ կտա վերահսկել և կանխել մաշկի վիճակի վատացումը, որը հիմնականում պայմանավորված է լինում կոլագենի կորստով, ինչպես նաև էկոլոգիական ու գենետիկ գործոններով և սխալ սննդակարգով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզ ու արդյունավետ խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի երիտասարդ ու թարմ տեսք ունենալ՝ առանց շատ ժամանակ ու ջանքեր վատնելու: Պարզապես հարկավոր է ամեն օր մի քանի րոպե ժամանակ տրամադրել այս պրոցեդուրաներին:
1. Երբեք չի կարելի պառկել քնելու՝ առանց շպարը մաքրելու: Սա վատագույնն է, որ կարելի է անել մաշկի համար:
2. Դեմքը մաքրելուց հետո հարկավոր է մատների ծայրերով մերսել մաշկը: Սա կբարելավի արյան շրջանառությունը, կխթանի դեմքի մկանների աշխատանքը և կկանխի կնճիռների առաջացումը:
3. Երբեք չի կարելի սեղմել բշտիկները, քանի որ դա էլ ավելի կվատացնի վիճակը:
4. Չի կարելի կեղտոտ ձեռքերով դիպչել դեմքին: Ձեռքերի վրա բազմաթիվ մանրէներ ու բակտերիաներ կան, որոնք կարող են փոխանցվել դեմքի մաշկին:
5. Հարկավոր է մաշկի համար օգտակար սնունդ օգտագործել:
6. Աչքերի շուրջը գտնվող նուրբ մաշկի համար նախատեսված քսուքները հարկավոր է պահել սառնարանում:
7. Լավագույն բանական միջոցները նրանք են, որոնք կարելի է գտնել խոհանոցում, օրինակ՝ կոկոսյան ընկույզի յուղը, շաքարավազը, վարսակը, ձիթայուղն ու թեյը:
9. Դեմքի ու վարսերի համար հարկավոր է տարբեր սրբիչներ օգտագործել:
10. Բարձերեսներն անհրաժեշտ է հաճախակի փոխել:
11. Մազերի խնամքի պարագաներն օգտագործելիս հարկավոր է ուշադիր լինել, քանի որ դրանք կարող են վանասել մաշկը:
12. Հարկ է հիշել, որ ակնեն վկայում է այն մասին, որ օրգանիզմում որևէ խնդիր կա: Հնարավոր է խնդիրը կապված է լյարդի հետ: Կզակի հատվածում առաջացած բորբոքումները կարող են լինել հորմոնալ դիսբալանսի արդյունքում:
13. Հարկավոր է հնրավորինս շատ ջուր խմել:
14. Սնունդը պետք է լինի օրգանական ծագման:
15. Մաշկը հարկավոր է պարբերաբար շերտազատել և հեռացնել մահացած բջիջները:
16. Խնամքի պարագաները պետք է միայն բնական լինեն, քանի որ հոտավետ դիմակներն ու քսուքները պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք շատ վնասակար են մաշկի համար և կարող են բորբոքումների առաջացման պատճառ դառնալ:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am