Friday, March 29, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Սբ Վալենտինի օրը շեքսպիրյան ստեղծագործությունների սիրահար զույգը հնարավորություն կունենա գիշերելու «Ջուլիետի տանը» (լուսանկարներ)

Ամբողջ աշխարհում բնակարանների ու կացարանների վարձակալության Airbnb առցանց ծառայությունը սիրահարների տոնի` Սբ Վալենտինի օրվա առթիվ սիրահար զույգի համար պատրաստ է հեքիաթային օր կազմակերպել անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի գրչին պատկանող «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության հերոսուհու`Ջուլիետի` իտալական Վերոնա քաղաքում գտնվող տանը (Casa di Giulietta), հայտնում է luxurylaunches.com կայքը:

 Շքեղ շենքում ներկայացված է 1968 թվականին Ֆրանկո Ձեֆիրելլիի համանուն ֆիլմում օգտագործված անկողինը: Էքսկլյուզիվ փաթեթը ներառում է նաև սպասավոր, իտալացի բարձրակարգ շեֆ խոհարարների կողմից պատրաստված անմահական ուտեստով ռոմանտիկ ընթրիք` մոմերի լույսի ներքո, շեքսպիրյան ոճով շրջայց միջնադարյան Վերոնա քաղաքով:

«Սա մի զույգի բացառիկ հնարավորություն կտա նշելու իրենց սիրո տոնը պատմության մեջ ամենառոմանտիկ վիջավայրում»,- նշել է Իտալիայում Airbnb ընկերության գլխավոր մենեջեր Ջիակոմո Տրովատոն:

 Այս տուն-թանգարանում անմոռանալի օր անցկացնելու համար սիրահարները պետք է մինչև փետրվարի 2-ը նամակ գրեն «Ջուլիետին» և բացատրեն, թե ինչու են հենց իրենք արժանի այդ հիանալի հնարավորությանն արժանանալու համար:
Նյութի աղբյուրը` tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook