Սիրտը սնուցող զարկերակների համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության առավելությունները, թերությունները և հակացուցումները
aroxjblog.am զրուցել է “Շենգավիթ” ԲԿ-ի բժիշկ-ռադիոլոգ Գայանե Բունիաթյանի հետ, ով ներկայացրեց սիրտը սնուցող զարկերակների համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության առավելությունները, թերությունները և հակացուցումները։
Սիրտը սնուցող զարկերակների՝ պսակաձև զարկերկաների ժամանակակից հետազոտության մեթոդներից է համակարգչային տոմոգրաֆիկ կորոնարոգրաֆիան(ԿՏ)։
Կարդիոլոգիայում այն կիրառվում է՝ միոկարդի իշեմիկ զոնաների, սրտի բնածին արատների, նորագոյացությունների, անոթային անոմալիաների, նեղացումների և այլ պաթոլոգիկ վիճակների ախտորոշման համար։
Իրենից ներկայացնում է մինիմալ միջամտություն պահանջող հետազոտություն, որը իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիայի և (՚կոնտրաստ) ցայտներագ նյութի կիրառմամբ։
ԿՏ կորոնարոգրաֆիան տալիս է բավականին մեծ ծավալի ինֆորմացիա սիրտը սնող զարկերակների մասին, իսկ համակարգչային վերամշակումը հնարավրություն է տալիս ստանալ եռաչափ և ֆունկցիոնալ պատկերներ, որոնց շնորհիվ կարող ենք գնահատել նաև սրտի կծկողական ֆունկցիան։
ԿՏ կորոնարոգրաֆիան հանդես է գալիս որպես <ֆիլտր> այն իմաստով, որ թույլ է տալիս խուսափել ինվազիվ անգիոգրաֆիայից այն պացիենտներին որոնք չունեն պսակաձև զարկերակների կլինիկորեն նշանակալի նեղացումներ։
Հետազոտության առավելություններն են,
-Գնահատում ենք և՛ անոթի լուսանցքի, և՛ պատի վիճակը , ինչպես նաև աթերոսկլերատիկ վահանիկների կազմությունը և կայունությունը։ Աթերոսկլերոտիկ վահանիկների կազմության գնահատումը շատ կարևոր է, քանի որ հենց ոչ ստաբիլ վահանիկների պատռումն է հաճախ պատճառ հանդիսանում սուր կորոնար սինդրոմի առաջացման։
-Ամբուլատոր ախտորոշման մեթոդ է,
-Անցավ է,տևում է կարճ՝ գրեթե 15-20 րոպե
-Պացիենտի համար հեշտ իրականացվող
-Պրակտիկորեն չկան բարդություններ
-Հնարավորություն է տալիս նաև գնահատել ստենտների և շունտերի վիճակը
Մեթոդի թերություններն են
-Ճառագայթային ծանրաբեռնվածություն
-Շատ փոքր տրամագիծ ունեցող անոթների հետազոտման անհնարինություն
Հետազոտման հակացուցումներն են
-Կոնտրաստ նյութի նկատմամբ անտանելիթյուն՝ ալերգիա
-Երիկամային անբավարարություն
-Հղիություն
-3-րդ աստիճանի ճարպակալում
-Սրտի ոչ ռեգուլյար ռիթմ
-Հաճախասրություն, б-բլոկատորների կիրառման հակացուցում
Այսպիսով՝ կարճ ժամանակահատվածում, անցավ, մինիմալ միջամտություն պահանջող հետազոտությունը թույլ է տալիս ստանալ ինֆորմացիա այդքան կարևոր զարկերակների առողջության մասին, որը հետագայում կկանխի Ձեզ կյանքին սպառնացող լուրջ վտանգներից։