Friday, March 29, 2024
Նորություններ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բժիշկները բացառիկ վիրահատություն են արել` հեռացնելով նորածնի քաշի 1/3–ը կազմող գոյացությունը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բժիշկները բացառիկ վիրահատություն են արել` հեռացնելով նորածնի քաշի 1/3–ը կազմող գոյացությունը։ Աղջնակին երկրորդ կյանք պարգևած բժշկն իր պրակտիկայում նորածինների մոտ նման չափերի ուռուցք դեռ չէր հանդիպել։

Հունվարի 2–ին «Մարգարյան» ծննդատանը 3.5 կգ քաշով ծնված երեխայի կոնքային հատվածում 1.2 կգ քաշով նորագոյացություն է եղել. ուռուցքը երեխայի գլխից երկու անգամ մեծ էր։ Կեսարյան հատումով ծնված երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները սկսել են հետազոտել նրան։

ԲԿ–ի տնօրեն, վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը լրագրողներին հայտնեց` իր պրակտիկայում նորածինների շրջանում նման քաշով ուռուցք դեռ չէր հայտնաբերվել, սակայն անհրաժեշտ հետազոտություններն անելուց հետո բժիշկները որոշել են վիրահատել ու հեռացնել այն։ 3.5 ժամ տևած վիրահատությունը երեխային երկրորդ կյանք է պարգևել։

Դեպքի մանրամասները՝ https://bit.ly/2HcO7CM

84788638_2462205813884576_5532236422087442432_o 84853044_2462205913884566_4387784584398372864_o 85043512_2462205803884577_7669386417427972096_o

Leave a Reply

x Close

Like Us On Facebook