Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին

Մի խումբ առաջատար սրտաբաններ հայտարարել են, որ գոյություն չունեն ապացույցներ այն մսին, որ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը հանգեցնում է սրտային հիվանդությունների։ Իրենց այս հայտարարություններով, սրտաբանները դաժան հարված են հասցրել արևմտյան դեղագործական արդյունաբերությանը, որը միլիարդավոր դոլարներ է վաստակում խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղերի վրա, գրում է udf.by–ը։

17 հայտնի բժիշկներ զգուշացնում են, որ ստատինները, որոնք այսօր բժիշկները նշանակում են գրեթե բոլորին, ընդհանրապես չեն պաշտպանում սիրտը, այդ պատճառով հարկավոր է դադարեցնել այդ դեղորայքի օգտագործումը։ Բացի այդ, նման դեղամիջոցներն առաջացնում են կողմնակի վտանգավոր բարդություններ։

Սակայն սրտաբաններին հակադարձում են մի խումբ ազդեցիկ փորձագետներ, որոնց հաճախ վճարում են դեղագետները։ Նրանք վախեցնում են սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց` վստահեցնելով, որ միայն ստատինները կփրկեն նրանց նոր նոպայից։

 Վերջին առնվազն 50 տարվա ընթացքում ընդունված է կարծել, թե սրտային հիվանդությունների գլխավոր պատճառը «վատ» խոլեստերինն է։ Նրան անվանում էին աշխարհի «ամենամեծ մարդասպանը»։ Սակայն 1,3 մլն մարդու բուժման տվյալների վրա հիմնված նոր հետազոտությունը կասկած է առաջացնում ստատինների օգտակարության մեջ, որոնք քայքայում են խոլեստերինը։

Մի խումբ բժիշկներ բացահայտել են, որ սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը կապված չէ խոլեստերինի հետ, դա վերաբերում է նաև գենետիկորեն ժառանգված խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդներին։ Միաժամանակ, բժշկական գրականության մեջ նշվում է, որ խոլեստերինն առաջացնում է ճարպային կուտակումներ, որոնք խցանում են երակները։ Սակայն պարզվել է, որ սրտի նոպայի ենթարկված բազմաթիվ հիվանդներ ունեցել են «վատ խոլեստերինի»` նորմայից ցածր մակարդակ։

Սենսացիոն ուսումնասիրության հեղինակներից մեկը` պրոֆեսոր Շերիֆ Սուլթանը, հայտարարել է, որ նրանք բախվել են մի իրավիճակի հետ, երբ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող ծեր մարդիկ ավելի երկար են ապրում։

 Ուսումնասիրությանը մասնակցել են բժիշկներ ԱՄՆ–ից, Իռլանդիայից, Իտալիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից։ Իրենց եզրակացության մեջ նրանք խորհուրդ են տվել կլինիկաներին դադարեցնել ստատինների և նմանատիպ դեղամիջոցների օգտագործումը։ Բժիշկները պնդում են, որ ստատինները չեն երկարացնի կյանքը նույնիսկ մեկ օրով։ Հիմա միայն Մեծ Բրիտանիայում ստատին է ընդունում ավելի քան 6 մլն մարդ, որոնց մոտ այդ դեղորայքն առաջացնում է դիաբետ, մկանային ցավեր և հիշողության կորուստ։–0–
Նյութի աղբյուրը՝ newsarmenia.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook