Tuesday, April 16, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սև պղպեղի ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Սև պղպեղն ամենատարածված համեմունքներից մեկն է, որն օգնում է յուրահատուկ համ ու բույր հաղորդել ուտեստներին, սակայն այն պարզապես համեղ հավելում չէ և կարող է շատ ավելի օգտակար լինել, քան շատերն են ենթադրում։ Մասնագետների խոսքով՝ սև պղպեղը հիանալի ազդեցություն է ունենում օրգանիզմի ու առողջական վիճակի վրա՝ օգնելով պայքարել տարբեր խնդիրների դեմ, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սև պղպեղի ամենաօգտակար հատկությունները, որոնք քչերին են հայտնի։

Բարելավում է մարսողությունը

Թարմ սև պղպեղը պարունակում է աղաթթու, որն օգնում է բարելավել մարսողությունը։ Բացի այդ, այն դրական ազդեցություն է ունենում աղիների վրա՝ նվազեցնելով  աղեստամոքսային վտանգավոր խանգարումների զարգացման հավանականությունը։

Օգնում է ազատվել փորկապությունից

Պարբերաբար սև պղպեղ օգտագործելն օգնում է ազատվել նաև փորկապությունից, ուստի նման տհաճ խնդրին բախվելու դեպքում հարկավոր է անպայման համեմել մթերքը սև պղպեղով։

Պայքարում է ավելորդ քաշի դեմ

Սև պղպեղը հիանալի օգնական է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Օրական 2-3 անգամ սև պղպեղով կանաչ թեյ խմելը կօգնի հեշտությամբ նիհարել։ Այս համեմունքը հարուստ է ֆիտոնուտրիենտներով, որոնք նպաստում են օրգանիզմում ճարպի քանակության նվազմանը։

Կանխում է քաղցկեղի զարգացումը

Համարվում է, որ քրքումի հետ համադրելու դեպքում սև պղպեղն օգնում է նաև կանխարգելել քաղցկեղը։Նման ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ սև պղպեղը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին А-ով և կարոտինոիդներով, որոնք օգնում են նվազեցնել քաղցկեղի ու մի շարք այլ մահացու հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook