Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Վարունգով ու անանուխով թեյի օգտակար հատկությունները. հինգ պատճառ ամեն օր այս ըմպելիքը խմելու համար

Վարունգի ու անանուխի օգտակար հատկությունները վաղուց են հայտնի, ուստի մարդիկ դարեր շարունակ կիրառում են դրանք առողջական ամենատարբեր խնդիրների դեմ պայքարի համար, սակայն քչերը գիտեն, որ այս բաղադրիչների համադրությունը կարող է շատ ավելի օգտակար ու առողջարար լինել։

Վարունգն ու անանուխը համադրելու ամենապարզ միջոցներից մեկը դրանցով թեյ պատրաստելն է։ Նման ըմպելիքը շատ արագ է պատրաստվում, անչափ համեղ է ու առողջարար, ուստի մասնագետները ներկայացրել են հինգ պատճառ ամեն օր վարունգով ու անանուխով թեյ խմելու համար։

Կարող է կիրառվել սուրճի փոխարեն

Առավոտյան թարմանալու ու առույգանալու համար մարդիկ սովորաբար սուրճ են խմում, սակայն այս ըմպելիք կարող է նաև մի շարք տհաճ կողմնակի բարդություններ առաջացնել։ Անանուխով ու վարունգով թեյը կարող է հիանալի այլընտրանքային տարբերակ լինել թարմանալու համար։ Այս ըմպելիքը նույնքան արդյունավետ է, որքան սուրճը, սակայն ոչ միայն չի առաջացնում տհաճ կողմնակի բարդություններ, այլև շատ առողջարար է։

Օգնում է կարգավոր է աղեստամոքսային տրակտի աշխատանքը

Անանուխը վաղուց հայտնի է որպես արդյունավետ դեղամիջոց մարսողության խանգարումների դեմ, ինչը պայմանավորված է բույսի հակասեպտիկ ու հակաբակտերիալ հատկություններով։ Կծու կամ յուղոտ մթերքի գործածությունից հետո ընդամենը մի բաժակ վարունգով ու անանուխով թեյ խմելը կօգնի պաշտպանել ստամոքսն անբարենպաստ ազդեցությունից ու կկանխի տհաճ ախտանշանների ի հայտ գալը։

Ամրապնդում է իմունային համակարգը

Վարունգը վիտամին С-ի հարուստ աղբյուր է, իսկ այս տարրը շատ կարևոր է իմունային համակարգի աշխատանքի համար։ Իր օգտակար բաղադրության շնորհիվ վարունգով ու անանուխով թեյի կանոնավոր գործածությունն օգնում է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու պահպանել մաշկի թարմությունն ու առողջությունը։

Օգտակար է սրտամկանի համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ վարունգն օգնում է վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը նշանակում է, որ վարունգով ու անանուխով այս ըմպելիքը կանոնավոր օգտագործելը կօգնի կանխել սրտի հիվանդությունները։

Զովացնում ու թարմացնում է

Այս պարզ ու համեղ թեյը հիանալի միջոց է տարվա շոգ եղանակներին թարմանալու ու զովանալու համար։ Այն պահպանում է մարմնի խոնավությունն ու կանխում է գերտաքացումը՝ դրանով իսկ օգնելով խուսափել շոգի պատճառով ինքնազգացողության վատթարացումից։

Նյութի աղբյուրը՝ The Health Site

Leave a Reply

x Close

Like Us On Facebook