Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Վիտամին C-ով հարուստ 5 մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում

Վիտամին C-ն մարդու օրգանիզմի համար ամենակարևոր վիտամիններից մեկն է, որի դեֆիցիտը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ասկորբինաթթուն օժտված է հակավիրուսային, հակահիստամինային, հակաբորբոքային ու մի շարք այլ օգտակար հատկություններով, ուստի շատ կարևոր է առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար: Այս տարրի դեֆիցիտից խուսափելու համար մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը մրգերով ու հատապտուղներով, քանի որ դրանք դասվում են վիտամին C-ի լավագույն աղբյուրների շարքին, սական քչերին է հայտնի, որ կան բանջարեղենի շատ տեսակներ, որոնք նույնպես կարող են ասկորբինաթթվի հիանալի աղբյուր լինել։

The Health Site պորտալը ներկայացրել է վիտամին C-ով հարուստ հինգ մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։

Կարտոֆիլ

Կարտոֆիլը շատ տարածված մթերք է, որը սովորաբար ասոցացվում է կալիումի բարձր պարունակության հետ, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ այն կարող է նաև վիտամին C-ի հիանալի աղբյուր լինել։ Ջեռոցում առանց կեղևազրկելու պատրաստված ընդամենը մեկ կարտոֆիլն ապահովում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի գրեթե 50%-ը, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել։

Բրոկոլի

Այս վիտամինով հարուստ է նաև բրոկոլին։ Ընդամենը մի բաժակ կտրատած բրոկոլին տալիս է օրգանիզմին վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի ավելի քան 100%-ը, ուստի մասնագետները հորդորում են անպայման հարստացնել սննդակարգն այս մթերքով։

Կանտալուպ (դդում)

Կանտալուպ դդմի ընդամենը մի բաժակը պարունակում է 60 մգ վիտամին C։ Սա դդմի ամենասննդարար տեսակներից մեկն է, ուստի այն հաճախ օգտագործելը կարող է շատ օգտակար լինել։

Բուլղարական պղպեղ

Մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում նաև բուլղարական պղպեղը։ Ընդ որում՝ որքան վառ գույն է այն ունենում, այնքան մեծ է դրանում այս տարրի պարունակությունը։ Մեկ կանաչ պղպեղը պարունակում է 100 մգ ասկորբինաթթու, կարմիր պղպեղը՝ 150 մգ, իսկ դեղին պղպեղը՝ 210 մգ։

Լոբու ծիլեր

Այս ծիլերը պարունակում են վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի մոտ 79%-ը, ուստի այն ամենօրյա սննդակարգում ներառելը նույնպես կարող է շատ օգտակար լինել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook