Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

Կոծուկ. (բալդրղան, քեղ, ղաշ)

borshevik 16

Կոծուկ (լատ.՝ Heracleum), նեխուրազգիներ (հովանոցավորների) ընտանիքի երկամյա կամ միամյա բույսերի ցեղ։ Կենսաբանական նկարագիր Ցողունի բարձրությունը 1-2 մ է (երբեմն՝ 10-80 սմ)։ Տերևները խոշոր են, փետրաձև, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն՝ հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլորավուն։ Տերևները խոշոր են, փետրավոր, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն, հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլոր։

Տարածում

Հայտնի է մոտ 70 տեսակ։ Տարածված է հիմնականում Արևելյան կիսագնդի բարեխառն գոտում, մասամբ նաև (մեկ տեսակը)՝ Հյուսիսային Ամերիկայում։  Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ալպյան մարգագետիններում, անտառի բացատներում, գետափերին, ժայռաճեղքերում և այլուր։

Կոծուկը ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Կոծուկ թավոտ (H. trachyloma), Կոծուկ առաջնասիական (H. antasiaticum), Կոծուկ ստեպղինատերև (H. pastinaciifolium), Կոծուկ խնկեղեգային (H. chorodanum) և այլն։

images

 Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ֆուրոկումարինային և կումարինային միացություններ, C վիտամին, ֆիտոնցիդներ։ Շատ տեսակների տերևները, ցողունները և մատղաշ ընձյուղները ուտում են։ Օգտագործվում է հում և թթու դրած։ Հարուստ է եթերայուղերով։

18815985_300935080332463_1075944207_n

Կան նաև դեկորատիվ տեսակներ։ Կիրառվում է օծանելիքի տադրության մեջ։ Մատղաշ ցողուններն ու տերևակոթուններն ուտելի են։ Սերմերից ստացված սպիրտը բժշկության մեջ օգտագործում են որպես հակատրիխոմոնադայիև միջոց։

20170603_184729

Leave a Reply

x Close

Like Us On Facebook