Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես նվազեցնել քրտնարտադրությունն ու խուսափել տհաճ հոտից

Ամռան շոգ օրերին մարդիկ սովորականից շատ են քրտնում, ինչը բավական տհաճ խնդիր է դառնում, սակայն մասնագետները ներկայացրել են պարզ հնարքներ, որոնք կօգնեն նվազեցնել քրտնարտադրությունը:

 Սահմանափակել սուրճի գործածությունը

Առհասարակ շոգ եղանակի խորհուրդ է տրվում խուսափել կոֆեին պարունակող ըմպելիքներից, նիկոտինից ու ալկոհոլից, քանի որ այդ բաղադրիչները խթանում են նյարդային համակարգն ու հանգեցնում են ադրենալինի մակարդակի բարձրացման: Սա էլ իր հերթին բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը՝ ստիպելով ավելի շատ քրտնել:

 Օգտագործել հակաքրտինքային միջոցներ

Հակաքրտինքային միջոցներն արգելակում են քրտնագեղձերի աշխատանքը՝ նվազեցնելով քրտնարտադրությունը: Հատկապես արդյունավետ են ալյումինիումի քլորիդ պարունակող հակաքրտինքային միջոցները: Սակայն խորհուրդ է տրվում այս միջոցները կիրառել ոչ թե առավոտյան, այլ քնելուց առաջ, ինչի շնորհիվ հաջորդ օրվա ընթացքում դրանք ավելի արդյունավետ կլինեն:

Ընտրել ճիշտ ներքնազգեստ

Շատերը կարծում են, որ շոգ եղանակին լավագույն տարբերակն առանց հագուստի քնելն է, սակայն իրականում ներքնազգեստի ընտրությունը շատ կարևոր է: Մասնագետները հորդորում են շոգ եղանակին կրել միայն բնական կտորներից (օրինակ՝ բամբակ) պատրաստված ներքնազգեստ և խուսափել սինթետիկ կտորներից: Բանն այն է, որ բամբակն արդյունավետ կերպով կլանում է քրտինքը, ինչի շնորհիվ կարելի է խուսափել տհաճ հոտից, մինչդեռ սինթետիկ կտորները միայն էլ ավելի տհաճ են դարձնում քրտինքի հոտը:

Ավելի շատ ջուր խմել

Բավարար քանակությամբ ջուր խմելը կապահովի օրգանիզմին անհրաժեշտ խոնավությունը, ինչը կնվազեցնի մարմնի ջերմաստիճանն ու քրտնարտադրությունը:

Ճիշտ լոգանք ընդունել

Շոգ եղանակին հարկավոր է խուսափել շատ տաք լոգանքից կամ ցնցուղից, քանի որ այդ պրոցեդուրաները բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը՝ ստիպելով ավելի ինտենսիվ քրտնել: Բացի այդ, հարկավոր է հակաբակտերիալ օճառ օգտագործել, որը կկանխի առատ քրտնարտադրության հանգեցնող բակտերիալ վարակների զարգացումը: Շատ արդյունավետ կարող են լինել տրիկլոզան պարունակող օճառները:

Հետևել սննդակարգին

Շոգ եղանակին հարկավոր է բացառել սոխ կամ սխտոր պարունակող ուտեստները, ինչպես նաև կծու, մեծ քանակությամբ համեմունքներ ու ճարպեր պարունակող մթերքը: Բանն այն է, որ նշված մթերքը խթանում է քրտնագեղձերի աշխատանքն ու ստիպում է ավելի շատ քրտնել:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook