Saturday, April 20, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ավազաթերապիա

Ավազաթերապիա, հոգեթերապիայի մեթոդներից մեկն է, որ առաջացել է Յունգյան անալիտիկ հոգեբանության շրջանակներում։ Այն մեծամասամբ հիմնվում է անգիտակցականի սիմվոլիկ բովանդակության հետ աշխատանքի վրա, ինչը աղբյուր է ներքին աճի և զարգացման։ Ավազաթերապիան աշխարահի և ինքդ քեզ հետ հաղորդակցման, ներքին լարվածության լիցքաթափման միջոց է, այն հնարավորություն է տալիս դիպչել ներքին, խորքային Ես-ին, վերականգնել հոգեկան ամբողջականությունը, հավաքել սեփական աշխարհի յուրահատուկ կերպարը։

Մեթոդի պատմությունը

Չոր ավազով լի սկուտեղ

Համարվում է, որ ավազաթերապիայի հիմքերում ընկած է հայտնի գրող-ֆանտաստ Գ. Ուելլեսի «Խաղեր գետնի վրա»(1911) գիրքը։ Դրանում նա նկարագրում է, թե ինչպես են իր որդիները խաղում փոքրիկ ֆիգուրների հետ և խաղի ընթացքում խաղարկում այդ ֆիգուրներով ընտանեկան սցենարներ։ Հայտնի է, որ դեռ Աննա Ֆրոյդը և Էրիկ Էրիկսոնն իրենց պրակտիկայում կիրառում էին ֆիգուրներով խաղի փորձը և այն ակտիվ գործում էր մանկան հոգեվերլուծության բնագավառում։ Սակայն հենց այս գիրքն է ոգեշնչել մանկական հոգեվերլուծող Մարգարետ Լոունֆելդին, ով համարվում է Լոնդոնյան Մանկան Հոգեբանության Ինստիտուտի հիմնադիր, իր աշխատասենյակի դարակների վրա դնել փոքրիկ ֆիգուրներ։ Առաջին իսկ երեխան, տեսնելով այդ ֆիգուրներին, տեղափոխեց դրանք ավազի վրա, որ գտնվում էր աշխատասենյակում, որպես հոգեվերլուծողի աշխատանքային գործիքների փաթեթի մի մաս, և սկսեց խաղալ դրանցով ավազի վրա։ Հենց սա հիմք հանդիսացավ Մարգարետ Լոունֆելդի կողմից մանրամասնորեն մշակված և նկարագրված ախտորոշիչ և թերապևտիկ մեթոդիկայի համար, որ կոչվում է «աշխարհի կառուցման տեխնիկա»։

Շվեդիայում Շարլոտտա Բյուլերը մշակել է «աշխարհի թեստ» , որը մինչ օրս էլ կիրառվում է Շվեդիայում որպես դիագնոստիկ գործիք հոգեթերապիայում։ Լոունֆելդի տեխնիկան վերցվել է Բյուլերի «աշխարհի թեստ»-ից։

Ավազաթերապիան իրացվում է ֆիգուրներով

Դորա Կալֆը, ով աշակերտել էր Լոունֆելդի մոտ, տեսավ այդ մեթոդիկայում ոչ միայն հնարավորություն օգնել երեխաներին արտահայտել և ներկայացնել իրենց հուզող զգացմունքները, այլև միջոց ուժեղացնել կապը հոգեկանի խոր, անգիտակցական շերտերի միջև և օգնել անհատականացման և տրանսցենդենտ գործառույթների պրոցեսին, որոնք նա ուսումնասիրել էր հենց Կարլ Գուստավ Յունգի մոտ։ Դորա Կալֆի կողմից ներդրած ամենակարևոր սկզբունքը ազատ և պաշտպանված տարածության ստեղծումն է, որում այցելուն՝ մեծահասակը, թե երեխան, կարող է արտահայտել ու հետազոտել իր աշխարհը՝ վերածելով հաճախ իր կողմից չգիտակցվող, բայց իրեն անհանգստացնող կամ տագնապային կերպարներն ու ապրումները տեսանելի ու շոշափելի պատկերների։

«Ավազի վրայի պատկերը կարող է հասկացվել որպես հոգեկան վիճակի որևէ ասպեկտի եռաչափ պատկեր: Ավազանոցում խաղարկվում է չգիտակցված խնդիրը, ինչպես դրաման, կոնֆլիկտը տեղափոխվում է ներքին աշխարհից արտաքին և դառնում ակնառու»։ Դորա Կալֆֆը նաև հեղինակն է “Sandplay”. (Boston։ Sigo Press, 1980) գրքի, որտեղ նա նկարագրել է դեպքեր պրակտիկայից։

Կոնցեպտուալ հիմքեր և կիրառում

Յունգյան սիմվոլները ավազի վրա

Աշխատանքի համար կիրառվում է ավազով լցված երկու փայտե սկուտեղ, մոտավորապես 60 x 70 x 10 չափերով։ Սկուտեղներից մեկում չոր ավազ է, իսկ երկրորդը կիրառվում է, եթե այցելուն ուզում է աշխատել թաց ավազի հետ։ Սկուտեղների արտաքին մակերևույթը ներկվում է կապույտով, այսպիսով սկուտեղի հատակը կարող է պատկերել ծով կամ գետ, ինչպես նաև ծառայում է որպես անգիտակցականի սիմվոլ։ Անհրաժեշտ են նաև բազմաթիվ տարատեսակ ֆիգուրներ, որոնցից այցելուն կընտրի այն, ինչ իրեն կձգի կամ հակառակը՝ կվանի կամ կվախեցնի։ Սեանսի ընթացքում նրան սկզբում առաջարկվում է ընտրել ֆիգուրներ, որոնք ուշադրություն են գրավում և դրանցից պատրաստել համադրություն ավազի վրա։ Այնուհետև այցելուին խնդրում են անվանել համադրությունը և պատմել պատմություն դրա մասին։Что такое песочная терапия?

Կիրառվում են ինչպես առասպելական, այնպես էլ տարատեսակ ֆիգուրներ առօրյա կյանքից

Ավազի հետ աշխատանքում, ինչպես յունգյան մոտեցմամբ երազների հետ աշխատանքում, շատ կարևոր է աշխատանքների փուլայնությունը։ Առաջին պատկերները հաճախ արտացոլում են այն, ինչ տեղի է ունենում արտաքին իրականությունում։ Սակայն շուտով առաջանում են սիմվոլներ, որոնք մատնանշում են այցելուի ներքին խնդիրները։ Խաղալով նա ավելի ու ավելի է խորանում իր մեջ և ներքին իրավիճակը դարձնում տեսանելի։ Միևնույն ժամանակ սիմվոլիկ պատկերների ստեղծման ընթացքում գիտակցության և խորքային անգիտակցական գործընթացների միջև կապը ուժեղանում է, իսկ վերջիններս աճի, փոփոխության և Էգոյի ու Ինքնության միջև ապաքինման պոտենցիալ են կրում։

Որպես գործիք՝ ավազի դերը և նշանակությունը կարևորվում է նախ և առաջ նրանով, որ այն իր բնույթով մոտ է թե՛ հողին, թե՛ ջրին, այս կերպ արտացոլվում է յունգյան կոլեկտիվ անգիտակցականում մեզ համար առավել կարևոր արքետիպերի նշանակությունը։ Ավազն ունի մագնիսական ուժ, այն ձգում է իր հետ մանիպուլյացիաներ իրականացնել մարդկանց անկախ սեռից և տարիքից։ Որպես նյութ՝ այն ևս հարմար է, կարող է հանդես գալ տարբեր ձևերով, ընդունել թե՛ եռաչափ, թե՛ տարածաչափ պատկերներ։ Սովորաբար ավազաթերապիայով զբաղվող կենտրոններում կիրառվում է հատուկ մշակում անցած, մանրէազերծ ավազ։

Եթե ամփոփելու լինենք, կարելի է ասել, որ ավազաթերապիան՝

Ավազաթերապիայի առանձնահատկություններ

Նպատակ

Ավազաթերապիայի հիմնական նպատակն այցելուի կողմից ինքնաապաքինման էֆֆեկտին հասնելն է՝ սպոնտան, ստեղծագործ ինքնարտահայտման միջոցով։

Խնդիրներ

Ավազաթերապիայի հիմնական խնդիրն է դիպչել ճնշված և անգիտակցական ոլորտ արտամղված նյութի հետ, այն ներառել գիտակցական ոլորտ։

Ավազաթերապիայի հնարավորությունները

Այս մեթոդը հնարավորություն է տալիս՝

Խաղարկել հոգետրավմատիկ իրավիճակը սիմվոլիկ մակարդակում։

  • Ավազով ինքնաարտահայտման ընթացքում արձագանքել բացասական հուզական փորձին։
  • Փոխել վերաբերմունքը սեփական անձի, անցյալի, ապագայի և ներկայի նկատմամբ, սեփական ճակատագրին այլ կերպ նայել։
  • Նպաստում է դեպի անցյալ փորձ այցելուի ռեգրեսին՝ կրկնակի ապրման և ազատվելու նպատակով։
  • Լրացում է հանդիսանում հոգեթերապևտիկ աշխատանքի այլ մեթոդների համար։

Հոգեթերապևտիկ աշխատանքը օգնում է հոգեբանին լուծել հետևյալ խնդիրները՝

  • Ախտորոշիչ(դիագնոստիկ)
  • Շտկողական
  • Թերապևտիկ
  • Երևակայության, ստեղծագործ զարգացման

Ավազով լի փայտե սկուտեղ

Ցուցումներ

Որպես կանոն՝ ավազաթերապիան կիրառվում է ոչ առաջին հանդիպումից, եթե իհարկե այցելուն մասնագետի կողմից արդեն իսկ ուղղված չէ ավազաթերապիայի։ Ավազաթերապիան խորհուրդ է տրվում կիրառել, եթե այցելուն՝

  1. Ի վիճակի չէ բացատրել բառերով այն, ինչ մտածում կամ զգում է։
  2. Սահմանափակ է իր զգացումների արտահայտման մեջ։
  3. Ապրում է էքզիստենցիալ կամ տարիքային ճգնաժամ։
  4. Ունի հոգեբանական տրավմա։
  5. Ունի որոշման կայացման խնդիր։

Հակացուցումներ

Ավազաթերապիան սովորաբար հակացուցվում է հետևյալ դեպքերում՝

Պետք է նշել, որ բերված ցուցումները և հակացուցումները կիրառելի են միայն հոգեբան/հոգեթերապևտի կոմպետենտության սահմաններում, կան հոգեբաններ, ովքեր էֆֆեկտիվ կիրառում են ավազաթերապիան հիպերակտիվ երեխաների հետ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook