Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ալկոհոլիզմը ալկոհոլից ֆիզիկական կախվածությունն է

Հարբեցողություն կամ ալկոհոլիզմ տերմին է, որը կիրառվում է ալկոհոլի հետ կապված ընդհանուր խնդիրների համար և սովորաբար կիրառվում է ալկոհոլային խմիչքների պարտադիր և անվերահսկելի սպառման դեպքում։ Բժշկության մեջ այն համարվում է հիվանդություն՝ մասնավորապես կախվածություն։ Հոգեբուժության մեջ մի քանի տերմիններ են կիրառվում՝ մասնավորապես “ալկոհոլային կախվածություն”, “ալկոհոլի չարաշահում” և “ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումներ”, որոնց սահմանումները իրարից շատ քիչ են տարբերվում։ Ամերիկյան Բժշկական Ասոցիացիան հարբեցողությունը համարում է հիվանդություն։ Այն կենսաբանական մեխանիզմները, որոնք հարբեցողության պատճառ կարող են դառնալ, անհասկանալի են։ Հարբեցողության պատճառ կարող են դառնալ շրջակա միջավայրը, լարվածությունը, հոգեկան առողջությունը, ընտանեկան պատմությունը, տարիքը, էթնիկական խումբը և սեռը։ Ալկոհոլի էական չափաբաժինը ուղեղում փոփոխությունների պատճառ կարող է դառնալ, սակայն մինիմալ օգտագործումն էլ կարճ ժամանակահատվածում կարող է փոփոխություններ առաջացնել։ Ալկոհոլի սխալ օգտագործումը կարող է վնասել մարմնի բոլոր օրգանները՝ ներառյալ ուղեղը։ Խրոնիկական ալկոհոլի կուտակվող թույնը կարող է առաջացնել և բժշկական և հոգեբուժական խնդիրներ։

Հարբեցողության բուժումը տեղի է ունենում մի քանի փուլերով։ Բուժման ընթացքում առաջացած բժշկական խնդիրների պատճառով ալկոհոլային դետոքսիկացիան խնամքով վերահսկվում է։ Հարբեցողները կարող են նաև այլ հակվածություններ էլ ունենալ։ Դետոքսիկացիայից հետո հիվանդը կարող է մասնակցել խմբակային թերապիաների՝ սթափ մնալու համար։

Կանայք, համեմատած տղամարդկանց հետ, ավելի զգայուն են ալկոհոլի վնասակար ազդեցությունների նկատմամբ։

Վաղ ախտանիշեր

Ալկոհոլային կախվածության վտանգը գալիս է քիչ քանակով ալկոհոլի օգտագործումից և մեծանում է ալկոհոլի չափաբաժնի հետ միասին։ Մասնավորապես նման վտանգի առաջ են կանգնած չափահասները։ Ալկոհոլիզմը ալկոհոլից ֆիզիկական կախվածությունն է։ Նման բնութագիրները խանգարում են անհատին թողնել խմելը։ Հարբեցողությունը կարող է վնասակար ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա՝ առաջացնելով հոգեկան խանգարումներ և մեծացնելով ինքնասպանության վտանգի գործոնը։Տղամարդիկ կարող են վտանգի առաջ կանգնել՝ օգտագործելով շաբաթական 14 խմիչք կամ օրական 4 խմիչք, իսկ կանայք՝ ավելի քան 7 խմիչք շաբաթական կամ 3-ը օրական։ Մեկ խմիչքը հավասարազոր է 12 ունցիայի գարեջրի շիշ կամ 5 ունցիայի գինու բաժակ կամ 1.5 ունցիայի թորած սպիրտ։

Ֆիզիկական ախտանիշեր

Ալկոհոլի երկարաժամկետ չարաշահումը կարող է առաջացնել մի շարք ֆիզիկական ախտանիշեր՝ ներառյալ լյարդի ցեռոզ, պանկրեատիտ, Էպիլեպսիա, սրտային հիվանդություններ, մարսողական խոց, սեռական խանգարումներ և այլն։ Այլ ֆիզիկական ախտանիշերից են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղ և այլն։ Ալկոհոլի անընդհատ սպառումից կարող է վնասվել կենտրոնական նյարդային համակարգը և ծայրամասային նյարդային համակարգը։ Կարող են առաջանալ իմունոլոգիական արատներ և ոսկորների դյուրաբեկություն։ Կանանց մոտ հարբեցողությունից հետո ավելի երկարաժամկետ խնդիրներ են ծագում, քան տղամարդկանց մոտ։ Նրանց մոտ մահացության դեպքերը ավելի հաճախ են հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Ալկոհոլիզմի պատճառով առաջացած խնդիրներից են ուղեղի, սրտի և լյարդի վնասները և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգ։ Բացի այդ, կանանց մոտ ալկոհոլի չարաշահումը բացասական ազդեցություն կարող է ունենալ վերարտադրողական գործընթացի վրա։

Հոգեբուժական ախտանիշեր

Ալկոհոլի երկարաժամկետ չարաշահումը կարող է պատճառ դառնալ մի շարք հոգեբանական խնդիրների։ Տարածված խնդիրներից են կոգնիտիվ խնդիրները։ Ալկոհոլի չափազանց մեծ քանակի օգտագործումը վնասում է ուղեղի բնականոն գործընթացը և հոգեբանական առողջությունը կարող է աստիճանաբար վատանալ։ Ալկոհոլիկների մոտ նվազում են սոցիալական հմտությունները։ Ալկոհոլիկների մոտ տարածված են հոգեբանական խնդիրները. նրանց 25 %-ը տառապում է լուրջ հոգեբանական խանգարումներից։ Հոգեբանական խանգարումներից են անհանգստությունը և դեպրեսիան։ Հոգեբանական սիմպտոմները սովորաբար ավելի են սրվում ալկոհոլիզմի բուժման ընթացքում, սակայն այնուհետև վերանում են կամ նվազում։

Ալկոհոլի չարաշահման դեպքում առաջացած պսիխոզը, շփոթությունը և օրգանական ուղեղի սինդրոմը կարող են սխալմամբ ախտորոշվել որպես շիզոֆրենիա։ Ալկոհոլի երկարաժամկետ չարաշահման ուղիղ պատճառով խուճապի սինդրոմը կարող է ավելի վատանալ։ Ապացուցված է մեծ դեպրեսիվ խանգարման և ալկոհոլիզմի միաժամանակ առաջացումը։ Իսկ թմրանյութերի հավելյալ օգտագործումը կարող է մեծացնել դեպրեսիայի առաջացման ռիսկը։ Հոգեբանական խանգարումները տարբեր են լինում՝ կախված սեռից։ Ալկոհոլիկ կանանց մոտ միշտ զուգահեռ լինում է մեծ դեպրեսիայի, հուզմունք, խուճապ, քաղց, հետվնասվածքային սթրես։ Ալկոհոլիկ տղամարդկանց մոտ հանդիպում է ինքնասիրահարվածություն կամ ինքնամփոփ վիճակներ, երկբևեռային խանգարումներ, շիզոֆրենիա, իմպուլսային խանգարումներ կամ ցրվածություն։ Ալկոհոլիկ կանանց հանդեպ ավելի հաճախ են կիրառվում սեքսուալ բնույթի հարձակումներ, ընտանեկան բռնություն, որոնց արդյունքում կարող է մեծանալ դեպրեսիան և ալկոհոլի չափաբաժինը։

Պատճառներ

Հարբեցողության ձևավորմանը կարող են նպաստել մի շարք գենետիկական և շրջակա միջավայրի գործոններ։ Այն գեները, որոնք ազդում են ալկոհոլի նյութափոխանակության վրա, նույնպես մեծացնում են ալկոհոլիզմի առաջացման վտանգը։ Վարկած կա, որ վաղ տարիքում ալկոհոլի օգտագործումը կարող է ազդել գենետիկական արտահայտության վրա։ Այն անհատները, որոնց մոտ հնարավոր է գենետիկորեն ալկոհոլիզմ, հակված են խմել սկսել վաղ տարիքից։ Մանկության ընթացքում ունեցած ծանր տրավմաները նույնպես կարող են բերել թմրանյութերից ունեցած աճող կախվածությանը։ Ընտանիքից և ընկերներից ունեցած անբավարար աջակցությունը կարող է նպաստել ալկոհոլիզիմի առաջացմանը։ Վարկած կա, որ ալկոհոլի չափավոր օգտագործման արդյունքում կարող են նվազել դրա պատճառով առաջացած կենտրոնական նյարդային համակարգին ուղղված վնասները։

Ալկոհոլից կախվածություն ունենալը կարող է ճակատագրական լինել, եթե բուժումը լիարժեք չի կատարվում։ Այն դեպքում, երբ ալկոհոլից ունեցած կախվածությունը շատ արագ դադարեցվում է, անձի նյարդային համակարգը տուժում է անվերահսկելի սինեպսիսի հարձակումից, որի արդյունքում կարող են առաջանալ անհանգստություն, մոլեգնություն, հալյուցինացիաներ, դողերոցք և հնարավոր սրտային արատներ։ Ալկոհոլի բուժման հետևանքով առաջացած սուր սինդրոմներից է մոլեգնությունը, որը ի հայտ է գալիս ալկոհոլը թողնելուց մեկ շաբաթ հետո։ Ծանր շրջանը տևում է մեկից երեք շաբաթ։ 3 – 6 -րդ շաբաթների ընթացքում կարող են ի հայտ գալ անհանգստություն, դեպրեսիա, ինչպես նաև քնի խանգարում։ 5-րդ շաբաթվա ընթացքում կարող են նկատվել հոգնածություն և լարվածություն։ Հարբեցողների գրեթե մեկ չորրորդը գրեթե երկու տարի ունենում է անհանգստություն և դեպրեսիա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook