Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ախտանշաններ, որոնք վկայում են աչքեր հետ կապված խնդիրների մասին

Մարդկանց ավելի քան 60%-ն ունենում է տեսողության խնդիրներ, սակայն շատերն այդ մասին անգամ գլխի չեն ընկնում, իսկ ախտանշանները բացատրում են այլ պատճառներով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավել հաճախ հանդիպող 6 ախտանշան, որոնք հայտնաբերելու դեպքում հարկավոր է անմիջապես այցելել ակնաբույժի:

1.    Հաճախակի գլխացավեր

Հաճախ առաջացող գլխացավերը կարող են վկայել, որ հնարավոր է զարգանում է հեռատեսություն: Տեսողության վատացումը վաղ փուլերում կարող է աննկատ անցնել, քանի որ աչքը սովորաբար հարմարվում է փոփոխություններին: Սա է պատճառը, որ գլխացավերի դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել ակնաբույժի հետ:

2.    Գլխապտույտներ կամ հավասարակշռության կարուստ

Հաճախակի գլխապտույտները ակնաբույժին այցելելու ևս մի պատճառ են: Հնարավոր է՝ հին ակնոցն արդեն ձեզ հարմար չէ: Աչքերի վիճակը տարիքի հետ փոխվում է, այդ իսկ պատճառով գլխապտույտի պատճառ կարող է դառնալ սխալ ուղղված թերությունը: Հաճախ նման անախորժության կարող են հանգեցնել առանց բժշկի հետ խորհրդակցելու գնված լինզաները կամ ակնոցը:

3.    Կարդալիս դժվարությամբ կենտրոնանալը

Կարդալիս դժվարությամբ կենտրոնանալը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Հնարավոր է, որ մարդու աչքերը մեծ ջանքեր են գործադրում կարդալու համար: Դրա պատճառներից մեկը կարող է լինել աստիգմատիզմը, որի դեպքում մանր առարկաների կամ տառերի եզրերը հստակ չեն երևում, ինչի հետևանքվ աչքերը միշտ լարված են:

4.    Հոգնածության զգացում, նույնիսկ հանգստանալուց հետո

Խոսքն օրգանիզմի ընդհանուր հոգնածության մասին չէ, այլ աչքերի հոգնածության: Աչքերի այրոցն ու լարվածությունը հանգեցնում են այն բանի, որ մարդն աշխատում է հնարավորինս հաճախ փակել աչքերը և արդյունքում քնում է: Հաճախ տարիներ են պահանջվում, որպեսզի հիվանդը հասկանա, որ խնդիրն ընդհանուր հոգնածության մեջ չէ: Սրա պատճառ կարող է հանդիսանալ աչքի աննշան թերությունը կամ չոր աչքի համախտանիշը:

5.    Հիվանդը չի կարողանում մինչև վերջ դիտել ֆիլմը

Հեռուստացույց դիտելիս, համակարգչով կամ բջջային հեռախոսով աշխատելիս աչքերում նկատվող չորությունը կարող է լինել չոր աչքի համախտանիշի նշան: Այն զարգանում է, երբ մարդը բավական հաճախ չի թարթում: Խնդիրը կարելի է լուծել աչքի կաթիլների օգնությամբ կամ հաճախ թարթելու միջոցով: Սակայն այս խնդիրը կարող է և լինել տեսողության վատացման նշան:

6.    Աչքերի առաջ սև կետերի ի հայտ գալը

Այս «կետերը» կարող են առաջանալ ճնշման կտրուկ տատանումների կամ միգրենի պատճառով, սակայն երբեմն կարող են պայմանավորված լինել նաև աչքի խնդիրներով: Բացի այդ, դրանք կարող են առաջանալ նաև աչքի գլաուկոմայի կամ ցանցաթաղանթի խնդիրների դեպքում, ուստի հարկավոր է առանց հապաղելու դիմել բժշկի:

Աղբյուրը՝ gogetnews.info

Leave a Reply

x Close

Like Us On Facebook