Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ախտանշաններ, որոնք վկայում են երեխայի մոտ որդանման ելունի բորբոքման մասին.tert.am

Որդանման ելունի բորբոքումը խիստ վտանգավոր խնդիր է, որն անտեսելը կարող է հանգեցնել մահվան: Սովորաբար այս խնդրի դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն և հեռացվում է ախտահարված օրգանը, հակառակ դեպքում կարող են լուրջ բարդություններ առաջանալ (պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում) և սեպտիկ շոկ): Այս մասին գրում է tert.am-ը:

Այս խնդիրը կարող է շատ ավելի վտանգավոր լինել երեխաների դեպքում, քանի որ նրանք հաճախ լռում են անհանգստացնող ախտանշանների դեպքում, ուստի հիվանդության ախտանշաններն իմանալը շատ կարևոր է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 ախտանշան, որոնք վկայում են երեխայի մոտ որդանման ելունի բորբոքման մասին:

1.      Որովայնի ուժգին ցավ

Որովայնի ցավը շատ տարածված ախտանշան է, սակայն հարկ է հիշել, որ որդանման ելունի դեպքում ցավը տարբերվում է այլ խնդիրների դեպքում առաջացող ցավից:

Կախված որդանման ելունի գտնվելու հատվածից՝ ցավը կարող է նկատվել որովայնի վերին հատվածում, կողքի կամ մեջքի հատվածում, աճուկային հատվածում (ձախ կողմում) կամ անմիջապես սեռական օրգաններից վեր գտնվող հատվածում:

2.      Սրտխառնոց ու փսխում

Որդանման ելունի բորբոքման դեպքում օրգանիզմը հաճախ արձագանքում է սրտխառնոցով ու փսխումով: Եթե փսխած զանգվածն ունի դեղնավուն կամ կանաչավուն երանգ, ապա հարկավոր է երեխային շտապ հիվանդանոց տեղափոխել:

3.      Լեյկոցիտների մակարդակի բարձրացում

Լեյկոցիտները բջիջներ են, որոնք պաշտպանում են օրգանիզմը վարակումից, ուստի դրանց մակարդակի բարձրացումը խոսում է այն մասին, որ օրգանիզմը պայքարում է բորբոքման դեմ: Այս ախտանշանը հատկապես վտանգավոր է երեխաների դեպքում:

4.      Գազավորված ըմպելիքների հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականություն

Աղիների այս հատվածի բորբոքման դեպքում գրեթե հնարավոր չէ գազավորված ըմպելիքներ օգտագործել: Սա ամենաակնհայտ ախտանշաններից է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

5.      Մարմնի ջերմաստիճանի բարձրացում

Երեխաների մոտ մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ անգամ հասարակ մրսածության դեպքում, սակայն եթե այս ախտանշանն ուղեկցվում է փսխումով ու որովայնի ուժգին ցավով, ապա հարկավոր է անմիջապես դիմել բժշկին:

6.      Փորկապություն կամ փորլուծություն

Այս ախտանշանները հաճախ են նկատվում որդանման ելունի բորբոքման դեպքում: Դրանք կարող են կապված չլինել նման լուրջ առողջական խնդրի հետ, սակայն եթե ուղեկցվում են նաև այլ ախտանշաններով, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին:

7.      Ախորժակի կորուստ

Ախորժակի կորուստը կարող է կրել ժամանակավոր բնույթ, սակայն կարող է նաև վկայել լուրջ խնդրի մասին: Այս դեպքում օրգանիզմը պարզապես պատրաստվում է պայքարել վարակի դեմ և չի վատնում ուժերը սննդի մարսման վրա:

Նյութի աղբյուրը՝ lifter.com.ua

Leave a Reply

x Close

Like Us On Facebook