Wednesday, April 24, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ախտանշաններ, որոնք վկայում են կանանց մոտ հորմոնալ դիսբալանսի մասին

Շատերը «հորմոն» բառն ասոցացնում են կանաց մոտ նախադաշտանային շրջանի հետ ու այն փոփոխությունների հետ, որոնք կրում է կանացի օրգանիզմն այդ ընթացքում: Սակայն իրկանում մենք բոլորս էլ մեր ծնված օրվանից մինչև մահ  ենթակա ենք հորմոնալ փոփոխության, սակայն շատ քչերն են հասկանում այդ փոփոխությունների իմաստը: Այս մասին գրում է med.tert.am:

Շատ կանայք կարծում են, որ հորմոնների հետ կապված խնդիրները սկսում են 40 կամ 50 տարեկանից հետո, սակայն հորմոնալ դիսբալանսի առաջին իսկ նախանշանները կարող են նկատելի լինել 35 տարեկանից հետո: Վերջիններիս առաջացումը կախված է մարդու կենսակերպից ու սննդակարգի օգտագործման ռեժիմից:  Ավելին, օդի աղտոտվածությունն ու  շրջակա միջավայրի տոքսիններն ևս կարող են բացասական ազդեցություն թողնել մեր առողջության վրա:
Ձեզ ենք ներկայացնում 9 ախտանշաններ, որոնք չպետք է ոչ մի կին անտեսի, քանի  որ նրանք խոսում են հորմոնալ խանգարման մասին:
1. Քաշի կայուն ավելացում.

Եթե շարունակ առկա են քաշի հետ կապված խնդիրներ, ապա դա ոչ միշտ է, որ խոսում է սխալ սննդակարգի մասին, քանի որ ավելորդ քաշը կարող է հորմոնալ խանգարման նշան լինել: Սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի խախտումը կարող է հանգեցնել ոչ միայն ավելորդ քաշի ձեռքբերման, այլ նաև նաև մարմնի որոշ մասերում ճարպային շերտի կուտակման:
2. Լիբիդոյի նվազում.


Ցածր սեռական հետաքրքրվածությունը  ևս կարող է հանդիսանալ հորմոնալ դիսբալանսի ախտանշաններից մեկը: Անդրոգեն հորմոնը արտադրվում է տղամարդկանց ու կանաց մոտ, իսկ վերջինիս սակավությունը կարող է առաջացնել լիբիդոյի նվազում:
3. Հոգնածություն.


Արագ հոգնածությունը ևս կարող է լինել հորմոնալ խանգարման նշան, հատկապես երբ մարդ այդ ընթացքում բավականին լավ է քնում, սակայն արթնանում է արդեն հոգնածության զգացումով: Նման բան կարող է տեղի ունենալ կորտիզոլի մակարդակի փոփոխման պատճառով, որը արտադրվում է սթրեսի ու ապրումների ժամանակ:
4. Վատ տրամադրություն.


Ալարկոտությունն ու վատ տրամադրությունը, ինչպես նաև դյուրագրգռվածությունը, անհանգստության բարձր մակարդակն ու սթրեսները կարող են առաջանալ վահանագեղձի աշխատանքի խախտման:
 5.Անքննություն ու քնի հաճախակի ընդհատում.

Քնի խանգարումը կանանց մոտ հաճախակի առաջանում է դաշտանդադարի ժամանակ: Անքնությունն  ու քնի հաճախակի խանգարումները կարող է առաջանալ հորմոնալ բալանսի  բավականին լուրջ խանգարումների հետևանքով:

6. Չափից շատ քրտնարտադրությունը.


Նման տհաճ ախտանշանը ևս կարող է խոսել հորմոնալ  բալանսի խախտման մասին: Մակընթացությունները (ջերմության զգացողություն) ու գիշերային քրտնարտադրությունը կարող են առաջանալ էնդոկրին համակարգի աշխատանքի խախտումների ժամանակ, որի արդյունքում կրճատվում կամ ավելանում է սերոտոնինի արտադրությունը:
7. Մարսողության հետ առաջացած խնդիրներ.


Եթե առկա են մարսողության հետ կապված խանգարումներ, դա կարող է կապված լինել աղեստամոքսային տրակտի 3 հորմոնների՝ գաստրինի, սեկրետինի ու խոլեցիստոկինի  դիսբալանսի հետ, իսկ վերջիններիս արտադրության խանգարումն առաջացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետ խնդիրներ:
8. Քաղցրի նկատմամբ ձգողականություն.


Հորմոնալ դիսբալանսի ևս մեկ նախանշան է հանդիսանում քաղցրի նկատմաբ չափից շատ ձգողականությունը, որը կարող է առաջանալ վահանագեղձի աշխատանքի խանգարման հետևանքով:
9. Մազաթափություն.


Մազաթափությունը կարող է առաջանալ օրգանիզմում տեստոստերոնինների ու  դիհիդրոտեստոստերոնինների մակարդակի խանգարման հետևանքով:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook