Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Աղիքային դիսբակտերիոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

Ինչպես գրում է doctors.am-ը, աղիքային դիսբակտերիոզը համախտանիշ է, որը բնորոշվում է աղիքային նորմալ ֆլորայի որակական և քանակական փոփոխություններով։

Եթե առողջ երեխաների բարակ աղիքների հեռակա բաժիններում և հաստ աղիքներում հայտնաբերվում են լակտոբացիլներ, անաէրոբ ստրեպտոկոկեր, էնտերոկոկեր, աղիքային ցուպիկներ և այլ միկրոօրգանիզմներ, ապա դիսբակտերիոզի դեպքում այդ միկրոօրգանիզմների միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը խախտվում է և աղիքներում հայտնաբերվում են մեծ քանակությամբ այնպիսի մանրէներ, որոնք նորմալ պայմաններում չեն հանդիպում։

Դիսբակտերիոզի առաջացման պատճառները տարբեր են՝ արհեստական սնուցում, աղիքային վարակներ, հակաբիոտիկային բուժում, միակողմանի սնունդ (ածխաջրային, ճարպային, սպիտակուցային) , ստամոքսաաղիքային համակարգի քրոնիկական հիվանդություններ, վիտամինների պակաս, բնածին և ձեռքբերովի իմունադեֆիցիտային վիճակներ և այլն։

Կղանքում միկրոբի այս կամ այն տեսակի գերակշռումից կախված տարբերդիսբակտերիոզներ են ախտորոշվում՝ ստաֆիլոկոկային, նեխային, սնկային և այլն։ Երեխաների մոտ կարող է զարգանալ նաև կոլիբացիլայինդիսբակտերիոզ։

Դիսբակտերիոզի կլինիկական պատկերը կախված է նրա առաջացման պատճառից և ընթացքից, դիսբակտերիոզի կոմպենսացման աստիճանից, ուղեկցող հիվանդություններից։ Ստաֆիլոկոկային, կոլիբացիլային և այլ դիսբակտերիոզներն արտահայտվում են այնպիսի կլինիկական պատկերով, որը յուրահատուկ է տվյալ հարուցչին։

Դիսբակտերիոզի հիմնական ախտանիշները մարսողության խանգարման երևույթներն են, ինտոքսիկացիան, մարմնի զանգվածի կորուստը, փքանքը, սակավարյունության զարգացումը, լյարդի և փայծաղի չափերի մեծացումը։ Վաղ տարիքի երեխաների մոտ լինում են շփաբորբեր, կաթնախտ, ստոմատիտ, օջախային վարակի միացում, սուբֆեբրիլ ջերմություն։ Բարձր տարիքի երեխաները գանգատվում ենսրտխառնոցից, թուլությունից, բերանի անդուր համից, ախորժակի վատացումից։

Դիսբակտերիոզը ախտորոշվում է անամնեզի, կլինիկական պատկերի, հակաբիոտիկների կիրառումից հետո արդյունքի բացակայության կամ կղանքի վատացման հիման վրա։ Ախտորոշումը հաստատվում է կղանքային միկոոֆլորայի կրկնակի քննություններից հետո։

Բուժում

Կոմպլեքսային է՝ դիետա, ֆերմենտային, վիտամինային թերապիա։ Կիրառում են օրգանիզմիպաշտպանական ոչ սպեցիֆիկ գործոնները խթանող դեղամիջոցներ և կենսաբանական միջոցներ, որոնք կարգավորում են աղիքային միկրոֆլորան։ Դադարեցնում են հակաբիոտիկների ներմուծումը։ Վաղ տարիքի երեխաներին ցուցված է կրծքի կաթով կերակրումը, իսկ կաթի բացակայության դեպքում տրվում են կաթնաթթվային խառնուրդներ՝ «Նարինե», կեֆիր, մածուն, բիոլակտ և այլն։ Սնունդը պետք է լինի դյուրամարս, վիտամիններով և հանքային աղերով հարուստ։

Աղիքային ֆլորայի կարգավորման նպատակով ցուցված են կենսաբանական պատրաստուկներ (կոլիբակտերին, բիֆիդումբակտերին, բիֆիկոլ և այլն)։ Բուժման բաղկացուցիչ մասը վիտամինաթերապիան է՝ C, B1, B6, B12։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook