Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ամենաարդյունավետ բնական միջոցներն աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ազատվելու համար

Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների խնդրին երբևէ բախվում են բոլորը։ Այս տհաճ կոսմետիկ խնդրից ազատվելու և ավելի թարմ տեսք ստանալու համար շատերը հսկայական գումարներ ու ջանքեր են վատնում՝ դիմելով տարատեսակ պրոցեդուրաների ու քսուքների օգնությանը, մինչդեռ կան շատ արդունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել մուգ շրջանակներից ու այտուցներից ընդամենը մի քանի րոպեում:

Այս բնական միջոցները նույնքան արդյունավետ են, որքան թանկարժեք պրոցեդուրաները, սակայն դրանք շատ ավելի հասանելի են ու անվնաս, քանի որ չեն պարունակում են որևէ վնասակար քիմիական բաղադրիչ և չեն առաջացնում կողմնակի բորդություններ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները:

Նշի յուղ

Այս յուղը մուգ շրջանակների դեմ պայքարի լավագույն միջոցներից է։ Պարզապես հարկավոր է պարբերաբար աչքերի տակ նշի յուղ քսել ու մի փոքր մերսել։ Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է նշի յուղին ավելացնել նաև վիտամին Е-ի յուղային լուծույթ։

Վարունգ

Աչքերի տակ գտնվող նուրբ մաշկը գունաբացելու և մուգ շրջանակներից ազատվելու հիանալի միջոց է նաև վարունգը։ Այս մթերքն օժտված է սառեցնող ազդեցությամբ, ինչի շնորհիվ արդյունավետ կերպով թարմացնում է մաշկը։

Հում կարտոֆիլ

Այս բնական գունաբացող միջոցը կօգնի հեշտությամբ ազատվել մուգ շրջանակներից։ Ավելին՝ այն ոչ միայն գունաբացում է մաշկն աչքերի շուրջը, այլև ազատում է «պարկերից»։

Վարդի ջուր

Այս հեղուկը վերականգնում ու թարմացնում է մաշկը՝ զգալիորեն նվազեցնելով աչքերի տակ ի հայտ եկած մուգ շրջանակների ինտենսիվությունը։ Բացի այդ, այն հիանալի հակատարիքային միջոց է և օգնում է երիտասարդացնել աչքերի շուրջը գտնվող նուրբ ու զգայուն մաշկը։

Լոլիկ

Չնայած իր վառ կարմիր գույնին՝ լոլիկը բնական գունաբացող միջոց է։ Իր այս հատկության շնորհիվ այն կօգնի հեշտությամբ գունաբացել մաշկն ու ազատվել աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook