Thursday, April 18, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ամենատարօրինակ և արտասովոր ֆոբիաներ

Եթե դուք ամաչում եք այն փաստից, որ վախենում եք բարձրությունից, սարդերից կամ շներից, ապա իմացեք որ ամաչելու կարիք չկա, մանավանդ եթե համեմատեք դրանք ստորև բերված վախերի հետ:
Դեյպնաֆոբիա -Վախ ճաշի ժամանակ խոսելուց. այդ ֆոբիայի պատճառով մարդիկ հազվադեպ են հյուր գնում:
Էկկլեզիոֆոբիա -Վախ եկեղեցիներից և հոգեվորականներից:
Էյզոպտրոֆոբիա -Վախ ամեն տեսակի հայելիներից, այդ մարդիկ խուճապային վախենում են՝ պատկերացնելով, որ հայելու մյուս կողմում ուրիշ աշխարհ է:
Գենուֆոբիա-Պաթոլոգիական վախ ծնկներից: Անձն, ով տառապում է գենուֆոբիայով, երբեք չի հագնի կարճ շրջազգեստ, իսկ ուրիշի բաց ծնկներն իր մոտ տհաճության զգացում են առաջ բերում:
Նոմաֆոբիա – առանց բջջային հեռախոսի, առանց կապի մնալու վախ: Թերևս ամենաարդիական վախը մեր օրերում:
Մետրաֆոբիա – վախ պոեզիայից: Մարդը, ով տառապում է մետրաֆոբիայով,վախենում է կարդալուց:
Օկտոֆոբիա-Վախ “8” թվից
Էրգոֆոբիա-Վախ աշխատելուց:
Աղբյուրը՝ Doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook