Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԱՄՆ Արևելյան թեմի վաստակաշատ հոգևորական` Արժանապատիվ Տեր Մամբրե ավագ քահանա Գուզույանն «Իզմիրլյան» ԲԿ-ում

Նա երկրորդ անգամ է այցելում «Իզմիրլյան» ԲԿ:
Իր այցելության ընթացքում «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ՝ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանի ուղեկցությամբ շրջայց ունեցավ բաժանմունքներով, ծանոթանալով վիրահատված պացիենտների առողջական կարգավիճակին:
Արժանապատիվ Տեր Մամբրե ավագ քահանա Գուզույանը պացիենտների հետ զրուցեց խաղաղության, ներքին ներդաշնակության մասին, այնուհետև աղոթք հղեց և իր օրհնությունը փոխանցեց նրանց:
Պացիենտներն իրենց հերթին հայտնեցին իրենց գոհունակությունը հիվանդանոցի բարեհամբույր և սրտացավ բուժանձնակազմից, ինչպես նաև առանձնահատուկ ընդգծեցին հիվանդանոցի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մարդկային հատկանիշների մասին:
Հոգևոր տեսուչը կարևորեց այն փաստը, որ հիվանդանոցը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և´ ժամանակակից սարքավորումներով, և´ բուժանձնակազմի պատրաստվածությամբ:
Իր հերթին Արժանապատիվ Տեր Մամբրե ավագ քահանա Գուզույանը հայտնեց իր երախտիքը հյուրընկալելու մասով:

 

ԱՄՆ Արևելյան թեմի վաստակաշատ հոգևորական` Արժանապատիվ Տեր Մամբրե ավագ քահանա Գուզույանն «Իզմիրլյան» ԲԿ-ում ԱՄՆ Արևելյան թեմի վաստակաշատ հոգևորական` Արժանապատիվ Տեր Մամբրե ավագ քահանա Գուզույանն «Իզմիրլյան» ԲԿ-ում

http://izmirlianmedicalcenter.com/arm/news.more/200/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook