Thursday, March 28, 2024
Նորություններ

ԱՄՆ-ում կինը 9 րոպեում 6 երեխա է լույս աշխարհ բերել

ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհի Թելմա Չիական 6 երեխա է լույս աշխարհ բերել 9 րոպեում: Այս մասին տեղեկացնում է The Woman՛s Hospital of Texas էջը։
Hindustantimes պարբերականը հայտնում է, որ կինը ծննդաբերել է մարտի 16-ին, ծննդաբերությունը տևել է առավոտյան ժամը 4․50-ից մինչև 4․59-ը։ Նշվում է, որ Չիական լույս աշխարհ է բերել 4 տղա և 2 աղջիկ։
Այժմ նորաթուխ մայրիկն ու նրա փոքրիկներն իրենց լավ են զգում, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նորածիններն ունեն 800 գրամից մինչև 1 կգ 300 գրամ քաշ։
Չիական արդեն որոշել է աղջիկների անունները․ ամերիկուհին նրանց կկնքի Զինա և Զուրիել անուններով։ 4 որդիները, սակայն, ստիպված կլինեն մի փոքր սպասել, նրանց համար մայրիկն անուններ դեռ չի որոշել։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook