Thursday, April 25, 2024
Նորություններտեսանյութեր

Այսուհետ երևանցիներին կսպասարկեն 50 նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենա

Երևանի շտապօգնության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է: 50 նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած մեքենաները կփոխարինեն նախկին շարժակազմերն ու արդեն այսօրվանից կսպասարկեն քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Երևանի քազաքապետարանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Յակով Ասատրյանը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի ուղեկցությամբ շրջել և բուժաշխատողների հետ ծանոթացել են շարժակազմերի հնարավորություններին:

«Բացի այն, որ ստացել ենք նոր մեքենաներ, նաև սարք-սարքավորումների ցանկը համալրվեց, այսինքն՝ այսուհետ մեր բուժաշխատողները լրացուցիչ գործիքակազմ ունեն՝ աշխատանքն ավելի որակյալ և արագ կազմակերպելու ու դրանով իսկ կանչի միջին տևողությունը կրճատելու», – ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

«Ընդհանուր առմամբ ձևավորվում է 50 բրիգադ: Հնամաշ մեքենաները փոխարինվում են նորերով, ինչն ավելի է մեծացնում դրանց արագությունն ու հասանելիությունը», – նշել է Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

50 շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն է Հայաստանին:  Մյուս 12 մեքենան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Շտապօգնության ծառայությունն ամեն օր սպասարկում է ավելի քան 750 կանչ, տոն օրերին՝ մինչև անգամ 1200:

«2023թ. բյուջեով հաստատվել է Երևանի շտապբուժօգնության ծառայության կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատավարձի 20 տոկոսով բարձրացումը: Հետագայում ևս նախատեսված է ավագ բուժաշխատողների աշխատավարձի ավելացում»,-հավելել է առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook