Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Այսօր Անէսթեզիոլոգի օրն է․ 7 առասպել անէսթեզիայի մասին

Այսօր, հոկտեմբերի 16-ին, աշխարհում նշվում է Անէսթեզիոլոգի օրը։ 1846-ին հենց այդ օրը ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին անգամ վիրահատություն է իրականացրել եթերային նարկոզի գործածումով։ Հետո արդեն բազմաթիվ այլ բժիշկներ նրանից փոխառել են այդ գաղափարը ու սկսել են կատարելագործել այն։

Սկզբում անէսթեզիան գործածվում էր զանազան վիրահատական միջամտությունների ժամանակ, հետո այն սկսեցին կիրառել նաեւ հոգեբուժության ու նարկոլոգիայի մեջ։ Այսօր ցավազրկումը գործածվում է բժշկության բոլոր ոլորտներում՝ ատամնաբուժությունից սկսած մինչեւ սեքսապաթոլոգիա։ Իսկ անէսթեզիոլոգի դերը ցանկացած բարդության վիրահատությունում պարզապես անհնար է գերագնահատել։

Բայցեւայնպես մարդիկ հաճախ նարկոզից ավելի շատ են վախենում, քան բուն վիրահատությունից, դրա համար էլ նարկոզի մասին բազմաթիվ առասպելներ են հյուսում, բայց դրանցից շատերն իրականությանը չեն համապատասխանում։

Կարելի է տեսնել «այն աշխարհը»

Անէսթեզիան կլինիկական մահվան հետ որեւէ առնչություն չունի։

Կարելի է արթնանալ վիրահատության ամենաթեժ պահին

Այս միտքը սարսափեցնում է բազմաթիվ հիվանդների։ Ըստ էության, անէսթեզիոլոգը կարող է միտումնավոր արթնացնել հիվանդին, բայց նա երբեք նման բան չի անի։ Նա այլ խնդիր ունի։ Իսկ հիվանդն ինքը պարզապես չի կարող ժամանակից շուտ արթնանալ։

Նարկոզի պատճառով կարելի է մտավոր հետամնաց դառնալ

Հատուկ թեստերը ցույց են տալիս, որ հիշողությունը, ուշադրությունը, մտապահելու ունակությունը ընդհանուր անէսթեզիայից հետո նվազում են։ Այս էֆեկտը տեւում է երկու շաբաթից մինչեւ մի քանի ամիս, բայց այդ փոփոխությունը միայն մասնագետը կարող է նկատել, քանի որ այդ խախտումները նվազագույն են։

Անէսթեզիայի դիմաց օրգանիզմը հատուցում է ամբողջ կյանքի ընթացքում

Ինչպես ցանկացած դեղորայքային թերապիա ՝ նարկոզի ներգործում է որոշակի ժամանակահատվածում։ Երկարաժամկետ հետեւանքներ այն չունի։

Յուրաքանչյուր հաջորդ վիրահատության ժամանակ ստիպված կլինեն ավելացնել նարկոզի չափաբաժինը

Ոչ, ծանր այրվածքների դեպքում որոշ երեխաների 2-3 ամսում մինչեւ 15 անգամ անէսթեզիա են անում։ Ու նարկոզի չափաբաժինը չի ավելանում։

Անէսթեզիայից հետո մարդու ռեակցիաները դեռ երկար ժամանակ դանդաղած են լինում

Ոչ։ ԱՄՆ-ում վիրահատությունների 70 տոկոսն իրականացվում է մեկօրյա ստացիոնարում (առավոտյան հիվանդը գալիս է վիրահատության, ցերեկը տուն գնում)։ Հաջորդ օրը մեծահասակ մարդը գնում է աշխատանքի, իսկ երեխան՝ դասի։

Անէսթեզիայից հետո կարելի է ժամանակավոր կատաղության նոպա ունենալ

Կարելի է։ Բայց դա անհատական ռեակցիա է, որը ժամանակակից անէսթեզիայից հետո շատ հազվադեպ է պատահում։

Նյութի աղբյուրը՝  NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook