Friday, April 19, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Այսօր կդիտվի Լուսնի լրիվ խավարում. ինչպե՞ս հետեւել օնլայն

Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում՝ երկրորդը այս տարվա մեջ: Այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Ամերիկաներից։

Բյուրականի աստղադիտարանից NEWS.am Tech-ին հայտնում են, որ, ցավոք, Հայաստանից այն հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։

Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն:

 Հավելենք, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին: Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56։

Խավարմանը կարող եք հետևել առցանց` հետևյալ հղումով: Կամ՝ հենց մեր էջում.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook