Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԱՅՍՕՐ ՇՈԿՈԼԱԴԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Շնորհավորում ենք Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Տոնը 1995թ․ հիմնել են ֆրանսիացիները: Շոկոլադն առաջին անգամ պատրաստել են ացտեկները: Այն եղել է խիտ, դառը ըմպելիք և համարվել է առողջարար նյութ: Ացտեկները շոկոլադն անվանում էին «աստվածների կերակուր»: Ավելի ուշ քացրավենիքի այս տեսակը Եվրոպա ներմուծած իսպանացիներն այն անվանում էին «սև ոսկի» և օգտագործում ֆիզիկական ուժերն ամրապնդելու, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով:
Շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի և հոգեբանական վիճակի համար, քանի որ նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։
Սակայն շոկոլադը չի նպաստում մարմնի քաշի նվազեցմանը, քանի որ այն հարուստ է սննդարար նյութերով և ճարպերով:

Շոկոլադի օգտակար հատկանիշները
Դառը և կաթնային շոկոլադները պարունակում են տեոբրոմին ալկոլոիդ, որը դրական ազդեցություն է ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Շոկոլադի չափավոր կիրառումը բարձրացնում է աշխատելու արդյունավետությունը:
Շոկոլադի մուգ տեսակը նպաստում է էնդորֆինների և սերոտոնինի՝ «երջանկության հորմոնների» արտանետմանը, որոնք ներազդում են ուղեղի հաճույքի կենտրոնի վրա, բարձրացնում են տրամադրությունն, օգնում հաղթահարել դեպրեսիան ու պահպանում օրգանիզմի բարձր տոնուսը: Կա նաև տեսություն, ըստ որի՝ շոկոլադն ունի հակաքաղցկեղային հատկություն:
Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։
Դառը շոկոլադը, որը պարունակում է 55 % կակաո, դանդաղեցնում է ծերացումը՝ պահպանելով երիտասարդությունն ու առողջությունը:
Շոկոլադը հարուստ է երկաթով, կալիումի և մագնիումի տարրերով, որոնք անհրաժեշտ են սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար:

Հակացուցումներ
Չնայած օգտակար հատկանիշներին՝ շոկոլադի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների:
Փորձեք չչարաշահել շոկոլադի քանակը՝ օրական ուտելով ընդամենը 20-30 գրամ: Շոկոլադում պարունակվող շաքարի պատճառով այն հակացուցված է նրանց, ովքեր տառապում են ավելորդ քաշով և շաքարային դիաբետով: Բացի այդ, դառը շոկոլադը չի կարելի տալ նաև երեխաներին և նրանց, ովքեր ալերգիայի հակում ունեն:

Խորհուրդ
Շոկոլադը կերեք օրվա առաջին կեսին, բայց ոչ սոված վիճակում: Այս դեպքում օրգանիզմը կհասցնի յուրացնել կալորիաները, ենթաստամոքսային գեղձը չի ծանրաբեռնվի և զերծ կմնաք ավելորդ քաշ կուտակելուց:

Նյութի աղբյուրը ՝ sglmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook