Thursday, April 25, 2024
ՆորություններԺամանց

Այվազովսկու գողացված նկարը գտնվել է

Այվազովսկու՝ Ռուսաստանում գողացված «Ծովը» նկարը հանվել է Շվեյցարիայում գտնվող աճուրդի տներից մեկի վաճառքից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Նրա խոսքով, տեղեկություններ են ստացվել, որ Շվեյցարիայի Koller աճուրդի տանը վաճառքի է դրվել Այվազովսկու «Ռևելի տեսարան» նկարը (1845 թվական): Նկարի օրիգինալ անվանումն է «Ծովը»:

«Ստեղծագործությունը գողացվել է 1976 թվականին «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից: Շվեյցարացի գործընկերների հետ Ինտերպոլի համագործակցության շնորհիվ գողացված նկարը, որը գնահատվում է ավելի քան 1 միլիոն դոլար, հանվել է աճուրդից», — նշել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Այժմ աշխատանանքներ են տարվում նկարը Ռուսաստան վերադարձնելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook