Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող

Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող:

Ցանկացած մարդ կարող է ունենալ այս գանգատը` տհաճ այրող զգացում կրծոսկրի ետևում:

⁉️ Ի՞նչ անել այրոց չունենալու համար:
✅Սննդակարգի «ոսկե կանոնն» է՝ սնունդն ընդունել հաճախ և փոքր քանակներով:

Այրոց առաջացնող սննդի և ըմպելիքի ցանկում են տոմատը, կծու համեմունքները, շոկոլադը, սուրճը և, իհարկե, գազավորված ըմպելիքը:

⁉️ Ինչպե՞ս փոխել կենսակերպն այս հիվանդության ժամանակ:

Նպաստող կարևորագույն գործոններից են ծխելը և ճարպակալումը: Ուստի, անհրաժեշտ է դադարեցնել ծխելը և նվազեցնել քաշը՝ ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը և չափավորելով սննդի քանակը: Եթե պատշաճ դեղորայքային բուժում եք ստանում, ապա կարող եք սննդատեսակները շատ խիստ չսահմանափակել, քանի որ ժամանակակից բուժումը շատ արդյունավետ է այս գանգատի դեպքում:

💡Իսկ «ոսկե կանոնին» պետք է հետևել մշտապես:

318072617_445611241094085_3914709381730412067_n (1)

Leave a Reply

x Close

Like Us On Facebook