Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԱՅՐՈՑՔԻ ԴԵՄ ԴԵՂԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այրոցքի դեմ պայքարի համար նախատեսված պրոտոնային պոմպի պաշարիչները կարող են բարձրացնել երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այս մասին պատմում են Ջոնս Հոփկինսի համալսարանի հետազոտողները՝ Ադամ Շոնֆելդի ղեկավարությամբ:

Պրոտոնային պոմպի պաշարիչները նվազեցնում են ստամոքսի մեջ աղաթթվի արտադրության մակարդակը՝ դրանով իսկ օգնելով պայքարել աղեստամոքսային տրակտի թթվայնությունով պայմանավորված հիվանդությունների դեմ: Այդ դեղերը սկսել են լայնորեն օգտագործել 1980-ականներին: Սակայն գիտնականները վերջերս պարզել են, որ պրոտոնային պոմպի պաշարիչների կանոնավոր ընդունումը մի շարք կողմնակի ազդեցություններ ունի ու բացասաբար է ազդում հիվանդների առողջության վրա: Օրինակ, այդ դեղերն ավելացնում են սրտի նոպայի զարգացման հավանականությունը:

Վերոնշյալ համալսարանի գիտնականները վերլուծել են գրեթե 260 000 հիվանդների մասին տվյալներն ու պարզել, որ պրոտոնային պոմպի պաշարիչներ ընդունողների մոտ երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը զգալիորեն բարձր է: Հետազոտողները շեշտում են, որ իրենց ստացած տվյալները չեն վկայում այն մասին, որ հենց այդ դեղերի ընդունումն է սադրում երիկամների հիվանդությունների զարգացումը՝ դա դեռ պետք է ապացուցել: Սակայն նրանք համարում են, որ եւ՛ բժիշկները, եւ՛ հիվանդները պետք է իմանան հնարավոր վտանգների մասին:

Online-Apteka.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook