Tuesday, April 16, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԱՆԱՆՈՒԽ, անուխ, դաղձ, նանա, պիտնա- Мята -ментол

ԱՆԱՆՈՒԽ, անուխ, դաղձ, նանա, պիտնա-  Мята -ментол

images_13Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ,  Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրման եղանակով։ Նրա հիմնական մասը (41 – 65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։

Կիրառվում է

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։

menthol

Մխիթար Հերացին բույսը օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։

2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անց կացնել փորացավը։

Անանուխը նաև օգտագործվում է սննունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։

Օգտագործումը բուժման նպատակով

mjatnyj-chaj-pohudenie

Անանուխ- յուղը կաթեցնելականջի մեջ: Օգտագործել ականջացավի դեպքում:

Անանուխ– ուտել վերգետնյա հատվածը դեղնախտի դեպքում:

Անանուխ-1 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել, խմել 1 օրում 1-2 բաժակ թուրմ: Օգտագործել որպես լեղամուղ միջոց:

Անանուխի տերևները, օշինդրի վերգետնյա հատվածը, կատվախոտի արմատները` 20-ական գ. արևքուրիկի վերգետնյա հատվածը` 30 գ. գայլուկի ծաղիկները` 10 գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 3 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել առավոտյան և երեկոյան` 1-ական բաժակ: Օգտագործել լեղապարկի բորբոքման դեպքում:

Անանուխի տերևները, օշինդրի վերգետնյա հատվածը,  ավազուտի անմոռուկի ծաղիկները, բեկտենու կեղևը, խատուտիկի արմատները` 10-ական գ., գունարմատի արմատները`40 գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ:  2 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, եռացնել մի քանի րոպե: Թրմել, քամել: Խմել առավոտյան և երեկոյան` 1- ական բաժակ: Օգտագործել լեղաքարային հիվանդության դեպքում:

Անանուխի և ջրառվույտի տերևները` 20—ական գ., հրեշտակաբույսի և կատվախոտի արմատները`30-ական գ., փոշիացնել, խառնել միմյանց հետ:  1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել մի քանի ժամ: Քամել, խմել օրական 1 բաժակ: Օգտագործել` լեղուղիների հիվանդության դեպքում:

Անանուխի տերևները հապալասենու պտուղները, օձի ավելուկի կոճղարմատը` 20-ական գ. և երիցուկի ծաղիկները` 30 գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր,  եռացնել: Թրմել, քամել և լուծույթը խմել օրական 3-4 անգամ`0.5-ական բաժակ: Օգտագործել` լուծի դեպքում:

Անանուխի տերևները` 15 գ. հոռոմ- սամիթի պտուղները` 5 գ., երիցուկի ծաղիկները և եղեսպակի տերևները` 15-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 լիքը թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել. Քամել: Լուծույթով կատարել ողողումներ: Օգտագործել` կոկորդաբորբի դեպքում:

Անանուխ– օգտագործել թեյի ձևով:  Օգտագործել հազի դեպքում:

Անանուխի տերևները` 20 գ.,  բեկտենու արմատը` 60 գ, խատուտիկի արմատը, մաղադանոսի, հոռոմ-սամիթի պտուղները` 20-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ:  2 ճաշի գդալ բուսահումքի վրա  լցնել 0.5 լ. Եռացրած ջուր: Թրմել 30 րոպե, քամել: Լուծույթը խմել առավոտյան, միանգամից: Օգտագործել` ճարպակալման դեմ:

Անանուխի տերևների հյութը խառնել մեղրի հետ, կամ հյութը աղ անել և խմել: Օգտագործել` ստամոքսի ցավի դեպքում:

Անանուխի տերևների եփուկը խմել սրտխառնոցի ժամանակ:

Բոլոր դեղաբույսերը բուժման նպատակով օգտագործելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

Ապրեք առողջ…

Բաղադրատոմսերը` Ջ. Հովհաննիսյան “Կանաչ դեղատուփ” գրքից

Պատրաստեց` Ա. Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook