Tuesday, April 16, 2024
ՀիվանդություններՆորություններ

ԱՆԳԻՆԱ

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթկոկորդականջի բոլոր հիվանդությունների մեջ: Դա պայմանավորված է տվյալ ախտահարման տարածվածությամբ, ծանր բարդություններով, ինչպես նաև սիրտանոթային համակարգի, երիկամների, հոդերի խրոնիկական հիվանդություններով: Անգինան հիմնականում խրոնիկական բորբոքային պրոցեսի (տոնզիլիտի) սրացման հետևանք է, որի պատճառը թունաալերգիկ գործընթացներն են, ինչպես նաև սննդի և վիտամինների պակասը, մրսածությունը, զանազան սթրեսները։ Անգինան սովորաբար սկսվում է հանկարծակի։ Լինում է ընդհանուր թուլությունգլխում՝ ծանրության զգացում, ցավեր՝ կլման ժամանակկոկորդում  չորության, քերծման զգացում։ Հիվանդին թվում է, թե կոկորդը նեղացել է (այստեղից էլ՝ «անգինա» անվանումը, որը լատիներեն նշանակում է «սեղմել», «նեղանալ»)։ Բարձրանում է ջերմաստիճանը։ Կոկորդում տեղային փոփոխությունները դրսևորվում են (կախված ախտահարման աստիճանիցնշագեղձերի  մեծացմամբ և կարմրությամբ կամ դրանց մակերևույթին կետավոր թարախային փառի (կատառային և պատճուկային անգինա) կամ նշագեղձերի փոսիկներում  թարախային փառի (փոսիկային պատճուկային անգինա) առաջացմամբ։ Հնարավոր է նաև մոտակա ավշահանգույցների մեծացում և ցավոտություն։
Հիվանդությունը սովորաբար տևում է 7-8 օր և ավարտվում առողջացումով։ Սակայն հնարավոր է նաև այլ ելք, հատկապես, եթե հիվանդը շատ ուշ է դիմում բժշկի և չի կատարում նրա նշանակումները կամ զբաղվում է ինքնաբուժմամբ։
Անգինայի առաջացմանը նպաստող գործոններ են բերանի խոռոչի, քթի և նրան հարակից խոռոչների խրոնիկական բորբոքումները։ Անգինայի դեպքում ախտաբանական գործընթացի մեջ ընդգրկվում է նյարդային վերջույթների մեծ մասը, ինչով և պայմանավորված է արտահայտված ցավային ախտանիշը։ Ցավը ճառագայթվում է դեպի ականջը, քունքը, ատամները։
 Բուսական թուրմերով ողողումներն օգնում են միայն հիվանդության առաջին շրջանում։
Հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել հիվանդի սննդին, որը պետք է լինի բազմատեսակ և վիտամիններով հարուստ։ Խորհուրդ է տրվում արգանակ, հեղուկ խյուս, շոգեխաշած կոտլետ, անուշապուր, առատ ըմպելիք (հանքային ջրով տաք կաթկիտրոնով թեյ)։ Չի կարելի տալ սուր, կոշտ և տաք կերակուր։ Անհրաժեշտ է ճշտորեն կատարել բժշկի նշանակած բուժումները, այդ թվում՝ ողողումները։
Անգինան վարակիչ հիվանդություն է: Անգինան դասվում է այն հիվանդությունների շարքը, որը լուրջ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ Այն կարող է պատճառ դառնալ երիկամներում բորբոքային գործընթացների և ռևմատիզմի առաջացման, բազմաթիվ հոդերի ախտահարման։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook