Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Աննախադեպ վիրահատություն. 72-ամյա կնոջ սրտից հեռացվել է հսկայական նորագոյացություն

Օրեր առաջ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում» կատարվել է աննախադեպ վիրահատություն: 72 ամյա կնոջ սրտից անհետաձգելի կարգով հեռացվել է հսկայական նորագոյացություն: Գոյացության գիստոլոգիական հետազոտությամբ հաստատվել է թիմոմա ախտորոշումը: Վերջին ամիսների ընթացքում կինը ունեցել է պրոգրեսիվող շնչարգելություն և դեմքի այտուցվածություն: Ընդունվելիս պացիենտի դիրքը եղել է հարկադրական, դեմքի շրջանում արտահայտված այտուց և կապտություն:

На данном изображении может находиться: 1 человек
На данном изображении может находиться: один или несколько человек

Էխոսրտագրով աջ նախասրտում ծավալուն գոյացություն է հայտնաբերվել, որը գրեթե լցնում էր աջ նախասրտի խոռոչը: Պացիենտը հոսպիտալացվել է, կատարվել է կոնտրաստային ՀՏ հետազոտություն, որից հետո պարզվել է՝ տարածուն ուռուցք, որը սկիզբ էր առնում անանուն երակի կողմից ներաճելով և խցանելով անանուն երակը, վերին սիներակը և լծային երակները: Նորագոյացությունը արտաքինից գրկում էր ձախ ենթանրակային և քնային զարկերակները սեղմելով, աորտայի աղեղի վրա տարածվելով մինչև վայրէջ աորտայի սկզբնական հատվածները։ Օնլայն (առցանց) ռեժիմով կոնսիլիում կազմակերպվեց ՆՄԲԿ-ի սրտային վիրաբուժության դպրոցի հիմնադիր, առաջատար հայտնի սրտային վիրաբույժ՝ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի (ԱՄՆ) հետ և որոշում կայացվեց պացիենտին անհետաձգելի կարգով տեղափոխել վիրահատարան: Կատարվեց ծավալային վիրահատություն: ՆՄԲԿ -ի բուժանձնակազմի ջանքերով, ի դեմս՝ վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանի, հաջողվել է առանց բարդությունների ավարտել վիրահատությունը: Վիրահատությունն առանձնահատուկ էր նաև նրանով, որ գոյացությունը գտնվում էր ոչ միայն սրտի խոռոչում, այլ նաև արտաքին մակերեսին՝ մասնակի աորտայի վրա սեղմված: Պացիենտը գտնվում է հետվիրահական բաժանմունքում, վիճակը կայուն է։

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook