Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ

Անպտղությունն իրենից ներկայացնում է հասուն օրգանիզմի մոտ բեղմնավորելու կամ բեղմնավորվելու ունակության բացակայությունը: Սա իրենից ներկայացնում է զույգային խնդիր , քանի որ վաղուց ապացուցված փաստ է , որ անպտղության դեպքում կնոջ և տաղամարդու <<մեղքի>> բաժինը հավասար է: Հետազոտությունները ցույց են տվել , որ 50 % դեպքերում տղամարդկանց մոտ հայտնաբերվում է ինչ- որ տեսակի խնդիրներ, որոնք խանգարում են կնոջ մոտ բեղմնավորման ձևավորմանը:

Առանձնացնում են առաջնային և երկրորդային չբերություն: Առաջնային չբերության ժամանակ տղամարդու կամ կնոջ մոտ երբևէ հայտնի չէ հղիության դեպք, իսկ երկրորդայինի ժամանակ անցյալում որևէ մեկ անգամ եղած է լինում, ընդ որում կապ չունի ելքը ՝ վիժում, թե ծննդաբերություն: Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները՝ սեռական ակտերի քանակը շաբաթական 2 անգամ, մեկ դաշտանային ցիկլի ընթացքում հղիության ձևավորման հավանականությունը կազմում է 20-25%, 5 անգամի դեպքում՝ 40-42%, շաբաթական մեկ անգամի դեպքում՝ 10%: Տարիքը նույնպես ունի կարևոր նշանակություն՝ 39 տարեկանից հետո կնոջ մոտ կտրուկ իջնում է հղիանալու հավանականությունը: Տղամարդու պարագայում այդքան մեծ դեր չի խաղում , քանի որ բեղմավորելու ունակությունն այդքան արագ չի մարում և հիմնականում կապված է սեքսուալ ակտիվության մակարդակից: Հայտնի են դեպքեր, երբ 70-նն անց տղամարդկանցից ծնված երեխաներն ավելի տաղանդավոր են լինում, ընդ որում, կնոջ տարիքը տվյալ դեպքում չունի որևէ էական նշանակություն:

Չբերության ժամանակ պարտադիր պայման է զույգային հետազոտությունը՝ գինեկոլոգի և սեքսոպաթոլոգի(անդրոլոգ նաև) համատեղ աշխատանքի հիման վրա: Անկախ ամեն ինչից, զույգը պետք է տեղեկացված լինի, որ նույնիսկ օգտագործելով ամենաժամանակակից մեթոդները և միջոցները, 5-10% դեպքերում չբերության պատճառը կարող է նույնիսկ չհայտնաբերվել, իսկ բուժման արդյունքները լինեն ոչ այնքան գոհացուցիչ:

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները՝ խլամիդիա, ուրեապլազմա, գոնորեա, սիֆիլիս կարող են հետագայում դառնալ անպտղության պատճառ՝ առավել ևս եթե դրանք աչքաթող են արվում և մնում չբուժված: Նման դեպքերում կարող է առաջանալ օբտուրացիոն(երբ տղամարդու կամ կնոջ մոտ փակվում են սեռական ուղիների՝ սերմնատար ծորաններ, արգանդափողեր լուսանցքները) տիպի չբերություն:

Առաջնային այցելության ժամանակ, երբ թույլ են տալիս պայմանները, պետք է կատարել օբյեկտիվ զննում, որի ժամանակ ուշադրություն է դարձվում մազածածկույթի ձևավորման վրա, սեռական օրգանների զարգացվածության մակարդակ, ճարպային հյուսվածքի տարաբաշխում: Օբյեկտիվ հետազոտության տվյալները թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել տվյալ անհատի սեռական զարգացվածության մակարդակի մասին: Հաջորդիվ տղամարդկանց մոտ անպայման կատարվում է սերմի, հորմոնների(տեստոստերոն, ՖԽՀ, ԼՀ, պրոլակտին) անալիզ:

Տղամարդկանց մոտ շատ հաճախ անպտղության պատճառ հանդիսանում է այդքան շատ տարածված և այնքան հաճախ աչքաթող արվող մի հիվանդություն՝ վարիկոցելեն: Միզուկի բացվածքի սխալ տեղակայումը՝ էպի- կամ հիպոսպադիայի առկայությունը, պատճառ է հանդիսանում, որ սերմանաժայթքման ժամանակ սերմնահեղուկը արգանդ լցվելու փոխարեն ուղղակի դուրս է թափվում՝ բացառելով բեղմնավորումը: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Նյութերի հեղինակ՝  բժիշկ-սեքսոպաթոլոգ Մնաց Փահլևանյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook