Friday, April 26, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԺամանց

Անսովոր օրենքներ ամբողջ աշխարհից, որոնց մասին պետք Է իմանան զբոսաշրջիկները

Ցանկացած զբոսաշրջիկի նպատակներից մեկը տեղի ավանդույթներին և մարդկանց ծանոթանալն է։ Սակայն յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է նախապես  իմանա տեղի մշակույթի առանձնահատկությունները, որպեսզի չհայտնվի տհաճ իրավիճակում, չվիրավորի ինչ-որ մեկին կամ չխախտի օրենքը։

Թայլանդ

Ստորև ներկայացված են մի շարք տարօրինակ օրենքներ ամբողջ աշխարհից, որոնց խախտումը օտարերկրացի հյուրերին կսպառնա ոչ միայն տուգանքով, այլև՝ երկրից արտաքսումով։

1. Չի կարելի ոտք դնել փողի վրա, որին պատկերված է թագավորի նկարը (Թայլանդ);
2. Արգելված է կանգ առնել լայնարձակ մայրուղիների վրա նույնիսկ այն դեպքում, երբ վերջացել է բենզինը (Գերմանիա);
3. Ցանկացած պնդումն այն մասին, որ նացիստական կոնցլագերները լեհական են եղել կամ «լեհական մահվան լագեր» արտահայտությունը արգելված է (Լեհաստան);
4. Չցուցադրել և չօգտագործել Վինի Թուխի նկարները, քանի որ այդ կերպարը հայտնի է «բացահայտ սեռական հատկությունների բացակայությամբ և հասարակական վայրերում առանց տաբատի հայտնվելու հակումով»  (Լեհաստան);
5. Չի կարելի կարիքները հոգալ լողափում (Պորտուգալիա);
6. Արգելված են Բուդդայի պատկերով տատուները (Շրի Լանկա);
7. Եթե դուք մոռանաք մաքրել ջուրը հասարակական զուգարանում, ձեզ տուգանք է սպասվում (Սինգապուր);
8. Չի կարելի նստել կամ պիկնիկ կազմակերպել  տաճարների աստիճանների վրա (Ֆլորենցիա, Իտալիա)։

Շրի Լանկա

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook