Friday, March 29, 2024
Նորություններ

Անցի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, իրագործի՛ր առողջության քո իրավունքը

2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:

Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:

Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:

Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը

Միջոցառումների ժամանակացույցը՝ ստորև.

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-61-08-20 հեռախոսահամարով:

N Անցկացման ամսաթիվը Անցկացման ժամը Անցկացման վայրը
22.11.2019թ. ժ.13:00-19:00 ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք
24.11.2019թ. ժ.13:00-19:00 ք.Երևան, Գ.Նժդեհի հրապարակ
24.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Արտաշատ, մարզպետարանի հարակից տարածք
24.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Գավառ, պոլիկլինիկայի հարակից տարածք
26.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Մասիս, քաղաքապետարանի հարակից տարածք
29.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Աբովյան, պոլիկլինիկայի հարակից տարածք
30.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Գյումրի, «LOFT Գյումրիի» հարակից տարածք
01.12.2019թ. ժ.13:00-19:00 ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք
01.12.2019թ. ժ.12:00-17:00 ք.Գյումրի, Վարդանանց հրապարակ

 

01.12.2019թ. ժ.12:00-17:00 ք.Վանաձոր, քաղաքապետարանի հարակից տարածք

Leave a Reply

x Close

Like Us On Facebook