Friday, April 19, 2024
Նորություններ

Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացուցի

ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման նպատակով առաջարկներ մշակող հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է ներկայացրել ըստ ոլորտների կատարված աշխատանքների ընթացքը: Հանդիպմանը մասնակցել են նաև կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման աշխատանքներում ներգրավված ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետները:

Առողջապահության նախարարն ընդգծել է ուղեցույցների և գործելակարգերի ներդրման անհրաժեշտությունն ու կարևորությունը, փաստել, որ դրանց ներդրմամբ առաջին հերթին կանոնակարգվում է բժշկի աշխատանքը:

Հանդիպման ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների կողմից բարձրացվել են ուղեցույցների և գործելակարգերի մշակման աշխատանքների ընթացքում ծագող մի շարք հարցեր, որոնք քննարկվել են և տրվել պարզաբանումներ:

Հարություն Մանգոյանը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացուցի, և շուրջ 60%-ը արդեն կատարվել է:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում պատրաստ ուղեցույցները և գործելակարգերը քննարկել համատեղ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook