Saturday, April 20, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Աշխատավայրում գործընկերների հետ չարաճճիություններ անելն օգտակար է առողջության համար․ հոգեբաններ

Աշխատավայրում գործընկերների հետ չարաճճիություններ անելն օգտակար է առողջության համար: Նման եզրակացության են եկել Օտտո Բեյսհայմի կառավարման դպրոցի եւ Թրինիթի բիզնես դպրոցի հոգեբանները։ Նրանք պնդում են, որ նման ժամանցը նվազեցնում է սթրեսի մակարդակը։

Չարաճճիություններ գիտնականները համարել են կարճ զվարճալի տեսանյութի դտումը կամ կատակներով զրույցը: Սովորաբար համարվում է, որ նման զվարճանքները շեղում են աշխատանքից, սակայն, ինչպես պարզվել է, դրանք օգնում են ավելի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել գործին։

Հետազոտությանը մասնակցել են 85 կամավորներ գրասենյակային աշխատողներից: Նրանց հետեւել են 12 աշխատանքային օրվա ընթացքում։ Ամեն օր գիտնականները նրանց ծիծաղելի տեսանյութ կամ նկար են ուղարկել, իսկ հետո չափել են մասնակիցների սթրեսի մակարդակը եւ աշխատանքի արդյունավետությունը:

«Այստեղ է դրսեւորվել դրական ազդեցությունը: Դրական հույզերը թույլ են տալիս աշխատակիցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ռեսուրսները: Սա թույլ է տալիս պահպանել աշխատանքի լավ տեմպը մինչեւ աշխատանքային օրվա ավարտը»,- բացատրել են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Work & Stress ամսագրում:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook