Thursday, April 25, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Աշխարհի ամենահայտնի երկրների ամենատարօրինակ նվաճումները

The Telegraph պարբերականի լրագրողները ուսումնասիրել են աշխարհի հայտնի տուրիստական ուղղությունների տվյալները։ Լրագրողները պարզել են, թե ինչու է այս կամ այն երկիրը համարվում համար մեկն աշխարհում։

Այսպիսով, ԱՄՆ-ում աշխարհում ամենաշատ օդանավակայաններն են (դրանք 13 513 են), ավիաթռիչքները (9 553 214 թռիչք 2014 թվականին) և ամենաերկար երկաթուղային ցանցը (224 792 կմ)։

Ամենամատչելի բենզինը Վենեսուելայում է

Վենեսուելայում վաճառվում է ամենամատչելի բենզինը։ Այստեղ մեկ լիտրի համար պետք է վճարել ընդամենը  0,01 դոլար։ Ֆրանսիան ճանաչվել է ամենաշատ այցելվող երկիրը աշխարհում։ 2015 թվականին Էյֆելյան աշտարակն ու երկրի մյուս տեսարժան վայրերը տեսնելու համար այստեղ է այցելել 84,5 միլիոն մարդ։ Բացի այդ, Ֆրանսիան առաջատար է Միշլենյան աստղ ունեցող ռեստորանների քանակով։  Կոստա Ռիկան ճանաչվել է ամենաուրախ երկիրն աշխարհում, Սան Մարինոն՝ ամենաանվտանգը։

Ամենաշատ ամուսնալուծությունները Մալդիվներում են

Մալդիվները առանձնանում են նրանով, որ երկրում գրանցվել են ամենաշատ ամուսնալուծությունները։ Այստեղ տեղաբնակ կանայք   30 տարեկանում, հիմնականում, հասցնում են բաժանվել երրորդ անգամ։ Հարավային Կորեան համարվում է համաշխարհային առաջատարը ինտերնետի արագությամբ։ Բացի այդ, այս երկրում  4G ցանցի ամենալավ հասանելիությունն է։ Հնդկաստանում ամենացածր գներն են, Եգիպտոսում՝ «ամենամատչելի համբուրգերները»։

Չինացիների մեծ մասը չի տիրապետում անգլերենին

Անդորրան հայտնի է աշխարհում ամենամեծ գինու պահանջարկով։ Իտալիայն առաջատար է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում առկա օբյեկտների թվով։ Չինաստանը  №1-ն է անգլերենին չտիրապետող մարդկանց թվով։ Իսկ Հոնգկոնգը ամենաուրբանիզացված երկիրն է։ Երկրի բնակչության 100%-ը բնակվում է քաղաքներում։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook