Saturday, April 20, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Աշխարհի ամենամեծ մասնավոր սուպերզբոսանավը կունենա 282 մ երկարություն (լուսանկարներ)

Զբոսանավերի հայտնի դիզայներ և ճարտարապետ Էսպեր Օյնոն ներկայացրել է աշխարհի ամենամեծ մասնավոր սուպերզբոսանավի դիզայնը:

Ինչպես նշում է luxurylaunches.com-ը, նորույթն ունի 282 մ երկարություն և հանդիսանում է լյուքս դասի սուպերզբոսանավերի նոր սերնդի ներկայացուցիչ:

Ջրային փոխադրամիջոցը կոչվում է Njord՝ նորվեգական դիցարանում ծովերի և քամիների աստվածուհու պատվին:

Բացի այդ, սուպերզբոսանավը հնարավոր կլինի օգտագործել որպես ստորջրյա գիտական առաքելությունների իրականացման միջոց:

Փոխադրամիջոցը դեռևս գոյություն ունի զուտ կոնցեպտի տեսքով: Այն պատրաստ կլինի 2024թ.:

Նյութը՝  tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook