Thursday, April 25, 2024
Նորություններ

Աչքերի տակ պարկերի առաջացման հիմնական պատճառները.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը: Աչքերի տակ առաջացած պարկերը կարող են տհաճ անակնկալ դառնալ ցանկացած տարիքում, սակայն մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում դրան: Սա կոսմետիկ խնդիր է, որը կարող է վկայել մի շարք հիվանդությունների առկայության մասին: Աչքերի տակ պարկերի առաջացման պատճառները հստակ իմանալը թույլ կտա հետագայում ժամանակին կանխել առողջական շատ խնդիրների առաջացումը, ուստի հարկավոր է միշտ զգոն ու ուշադիր լինել:

Աչքերի տակ գտնվող խոռոչներում ճարպի կուտակումները կարող են պայմանավորված լինել տարիքի ընթացքում հորմոնալ ֆոնի փոփոխություններով, սակայն նման խնդրի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև ժառանգականությունը, ինչպես նաև քսուքների ու դեկորատիվ կոսմետիկ միջոցների չարաշահումը:

Երբեմն աչքերի տակ առաջացած պարկերը որոշ հիվանդությունների ախտանշան են լինում, ինչը ենթադրում է, որ չի կարելի անուշադրության մատնել այս խնդիրը: Նման հիվանդությունների շարքին կարող են դասվել ալերգիաները, հայմորիտը, սինուսիտը, երիկամների և վահանաձև գեղձի հիվանդությունները, սրտային անբավարարությունը, էկզեմաներն ու դերմատիտը: Սա նշանակում է, որ խնդրի առաջացման պատճառը հստակ պարզելու համար հարկավոր է խորհրդակցել բժիշկ-կոսմետոլոգի հետ և անցնել անհրաժեշտ բուժզննումը:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook