Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Աչքի ոչ ճիշտ խնամքը կարող է հանգեցնել ընդհուպ տեսողական օրգանի կորստի. մասնագետ

Աչքը մեր ամեն ինչ տեսնելու, զգալու և ընկալելու կարևոր օրգանն է, որը նույնպես խնամք, ուշադրություն և ճիշտ մոտեցում է պահանջում: Բժշկության մեջ ամենակարևոր գործոնը խնդիրը շուտ հայտնաբերելն է, իսկ աչքերը կարող են շատ բան պատմել մարդու առողջական վիճակի մասին: Ըստ  մասնագետի՝ հարկավոր է ուշադիր լինել աչքերի նկատմամբ՝ խնդիրները վաղ հայտնաբերելու և բարդությունների զարգացում թույլ չտալու համար: Պետք է պարբերաբար հետազոտվել և կանխել այն:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Աստղիկ» բժշկական կենտրոնի ակնաբույժ Ալինա Տերտերյանի հետ անդրադարձել ենք աչքերի հետ կապված մի շարք խնդիրներըի, դրանց լուծումներին, ինչպես նաև ամենակարևորին՝ աչքերի հիգիենային:

Անդրադառնալով թե՛ երեխաների, թե՛ մեծերի դեպքում գաջեթների, հեռախոսների և հեռուստացույցի  առջև երկար նստելու հետևանքներին՝ ակնաբույժը նշեց, որ եթե դուք ստիպված եք երկար ժամանակ կենտրոնացնել ձեր տեսողությունը լարող ինչ-որ գործի վրա, ապա կարող եք հաճախակի ընդմիջել գործը և ձեր աչքերին հանգստանալու ժամանակ տալ, զբոսնել, նայել հեռուն, աչքերը փակել:

«Երեխաները նույնպես կարող են ունենալ աչքերի լարվածություն, հատկապես եթե երկար ժամանակ առանց ընդմիջման խաղում կամ զբաղվում են հեռախոսներով, հեռուստացույց են դիտում և այլն։ Նրանք նույնպես կարիք ունեն պարբերաբար ընդմիջելու իրենց զբաղմունքը։  Կարող են մի քանի րոպե պատուհանից դուրս նայել  կամ  իջնել բակ: Վստահաբար մենք  չենք կարող հրաժարվել կամ կտրուկ նվազեցնել համակարգիչների, բջջային հեռախոսների կամ պլանշետների օգտագործումը, բայց հետևելով մասնագետի խորհրդին և պարբերաբար հետազոտվելով՝ կարող ենք խուսափել մի շարք բարդացումներից»,- ասաց Ալինա Տերտերյանը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, լազերային կարեկցիայից հետո տեսողությունը նորից վատանա և ինչի՞ հետևանքով դա կարող է լինել, մասնագետը նշեց, որ տեողությունը կարղ է վատանալ, եթե վիահատության ժամանակ կարճատեսության աճը դեռ չի կանգնել, ինչպես նաև աչքի նոր  հիվանդությունների զարգացման պատճառով:

Ըստ բժիշկ Տերտերյանի՝  Հայաստանիբարձր լեռնային գոտում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը բարձր է, ինչի ազդեցության հետևանքով աչերի շրջանում ուռուցքները նույնպես շատ տարածված են: «Այդ պատճառով չափազանց կարևոր է աչքերը պաշտպանել արևից՝ ինչպես նաև փոշուց, որը կարող է մի շարք բորբոքումների պատճառ դառնալ»,- ասաց մասնագետը:

Անդրադառնալով աչքը ոչ ճիշտ խնամելուն՝ մասնագետը նշեց, որ ամենատարածված խնդիրը կոնտակտային ոսպնյակներով քնելն է:  Ըստ մի շարք մասնագետների՝ այն կարող է հանգեցնել անլուծելի խնդիրների՝ ընդհուպ տեսողական օրգանի կորստի: Երկրոդ՝ շպարով քնելը և մեծ քանակի շպարի օգտագործումը աչքերի տարածքում, հաճախ նաև լորձաթաղանթի վրա խցանում է կարևոր գեղձերը:

Ո՞ր պարագայում է ցուցված իրականացնել լազերային վիրահատություն, որ դեպքում ոչ, և կա՞ն արդյոք սահմանափակումներ: Աչքերում քոր, մրմռոց և արցունքակալում․ ինչի՞ մասին են խոսում այս գանգատները: Աչքի ամենատարածված խնդիրներն այսօր: Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook