Saturday, April 20, 2024
Նորություններ

Ապահովագրություն` մինչև 18 տարեկանների համար. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով մինչև 18 տարեկանների ապահովագրության վերաբերյալ մանրամասներ։

Հայտարարության մեջ ասվում է․

‼️Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառված ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացնում եմ ստորև (մեծահասակների ՀԾՓ-ն կներկայացնեմ առանձին գրառումով).

1. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

 Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,
 Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,
 Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա,
 Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը,
 Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնողական ծառայություններ,
 Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում,

2. Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

 Իմունիզացիա,
 Կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,
 Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
 Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
 ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,
 Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
 Հեմոդիալիզի ծառայություններ:

3. Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

 Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ,
 Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,
 Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,
 Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,
 Մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ,
 Մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook