Thursday, March 28, 2024
Նորություններ

Առաջարկվել է մեկտեղել մասնագիտական ներուժը

Վորդ Վիժն Հայաստան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին տեղեկացրել է մարզերում իրականացվող մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մասին։ Ներկայացվել է վերջին 6 ամսվա ընթացքում ստեղծված  6 տեսանյութ, որից 5-ը նախատեսված է հղիների համար, իսկ 1-ը՝ երեխաներին առաջին օգնություն տրամադրելու մասին է։

Վորդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկանում են իրենց ծրագրերով նպաստել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Ներկայացնելով Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացրած հետազոտության  արդյունքները` առողջապահական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը նշել է, որ առաջնային օղակից հիվանդանոց ուղեգրած երեխաների 40%-ը կարող էր բուժվել իր ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի կողմից։

Ծանոթացնելով առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումներին`  Լևոն Ալթունյանն առաջարկել է հետագա կրթական և մյուս ծրագրերը համապատասխանեցնել նախարարարության գերակա ծրագրերին։

«Առաջնային օղակում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված  ծրագրերում մենք կարող ենք մեկտեղել մասնագիտական ներուժը»,-ասել է նախարարը`  աաջարկելով առաջիկա դասընթացների թեմաները համատեղ կազմել։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook