Saturday, April 20, 2024
Նորություններ

Առաջիկայում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին:

Բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992 թվականից: Իրականացնում է բարեսիրական ծրագրեր` ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Կազմակերպության կլինիկաները տեղակայված են Երևանում, Գյումրիում, Գորիսում, Վանաձորում և Ստեփանակերտում: Ծառայություններից օգտվում է տարեկան 60 հազար երեխա:

Քննարկվել են մանկական ատամնաբուժության և կանխարգելման ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև Գյումրիում կառուցվելիք շինության մանրամասները՝ հույս ունենալով, որ բացումը տեղի կունենա 2020-ի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Գյումրիում նոր շենք կառուցելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ բուժման կարիք ունեցողները շատացել են:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր ներդնել, ինչի շնորհիվ մասնագետները կհետևեն երեխաների ատամների խնամքին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook