Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՄԻԳՐԵՆԻ ԲՈՒԺՄԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Հիվանդ Խ. Դ. 54 տարեկան 04.08.2017 թ. ընդունվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն հետևյալ բողոքներով – ուժեղ նոպայաձև գլխացավեր ձախ գլխի կեսում, չենթարկվող դեղորայքային բուժման։ Պացիենտը տառապում է միգրենով ավելի քան 40 տարի, եւ օգտագործել է գրեթե բոլոր հայտնի ցավազրկողները, իսկ վերջին ամիսներին ընդունում է ուժեղ ցավազրկող միջոցներ – տրիպտանների, որոնք վերջին հույսն են հանդիսանւմ տվյալ ծանր կատեգորիայի հիվանդների համար։ Անոթային վիրաբույժ, բ. գ. դ. Մ. Պ. Շատախյան-ի, խորհրդատվությունից և մանրակրկիտ ախտորոշումից հետո պարզվել է որ միգրենի պատճառն է հանդիսանում ականջ-քունքային նյարդի սեղմվածությունը քունքային զարկերակով, որը արտաքին քնային զարկերակի ճյւղերից մեկն է։ Այս պաթոլոգիան բուժվում է բացառապես օպերատիվ ճանապարհով, որն էլ և առաջարկվեց հիվանդին։

Նույն օրը վիրաբուժական բրիգադը (վիրաբույժներ – Շատախյան Մ. Պ., Արզումանյան Ս. Ի., անեսթեզիոլոգ – Մուրադյան Ա. Ռ.) կատարել է քունքային զարկերակի կապում և հատւմ, ականջ-քունքային նյարդի ամբողջովին դեկոմպրեսիա  ։

 

Հիվանդը էքստուբացվել է վիրահատական սեղանի վրա, նրա մոտ լիովին բացակայել են գլխացավեր, եւ 4 ժամ անց վիրահատությունից հետո հիվանդը դուրս է գրվել: Հիվանդի մոտ մինչև օրս իսպառ բացակայում են գլխացավեր, որը նախկինում երբեք չի եղել, քանի որ նրանք ներկա են եղել ամեն օր։

Ըստ վիրաբույժ, բ. գ. դ. Մ. Պ. Շատախյան-ի միգրենի վիրաբուժությունն արդեն 15 տարի կայացած ոսկե ստանդարտ է աշխարհում, եւ մենք ուրախ ենք, որ այսօր հնարավոր է այդ բարձր արդյունավետություն ունեցող միջամտւթյւնները կիրառել մեր հիվանդներին բուժելու համար: Հայաստանում բնակչության շուրջ 15% – ը տարապում է տարբեր աստիճանի արտահայտվածություն ունեցող միգրենով։ Դեղորայքային բուժման անարդյունավետւթյան դեպքերում հենց վիրաբուժությւնն է տալիս լավագույն արդյունքը։ Միջազգային տվյալներով վիրաբուժական բուժումը տալիս է դրական արդյունք ավելի քան 80% դեպքերում:

Այսօր “Էրեբունի” բժշկական կենտրոնում կատարվում է այդ ծանր պաթոլոգիայի և ախտորոշումը և վիրահատական բուժումը։

P.S. Շնորհավորում ենք բժիշկ Շատախյանին «Համազգային Վստահություն» մրցանակ ստանալու

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook