Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առաջին բուժօգնություն մեղվի կամ կրետի խայթոցի դեպքում

Տարվա այս եղանակին միջատներն առավել ակտիվ են լինում, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել և կարողանալ անմիջապես առաջին բուժօգնություն ցուցաբերել դրանց խայթոցից տուժածին:

Հատկապես տարածված են մեղուներ, ձիաբոռերն ու կրետները, որոնց խայթոցը ոչ միշտ է խիստ վտանգավոր լինում, սակայն կարող է հանգեցնել բավական տհաճ ալերգիկ ռեակցիայի:

Այս միջատների խայթածի դեպքում հարկավոր է անմիջապես առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածին, ինչը կօգնի խուսափել ցավոտ զգացողություններից ու ալերգիկ ռեակցիայից:

Առաջին հերթին հարկավոր է զգուշորեն դուրս բերել խայթը մաշկից: Հարկ է հիշել, որ այն ոչ մի դեպքում չի կարելի սեղմել, քանի որ այդ դեպքում ավելի շատ թույն կներթափանցի օրգանիզմ: Անհրաժեշտ է մատներով կամ ունելիով զգուշորեն բռնել դրա ծայրից ու դուրս բերել այն:


Ցավն ու այտուցվածությունը մեղմելու համար կարելի է մաշկին սառը կոմպրես դնել: Այն հարկավոր է թողնել 10 րոպե, այնուհետև թողնել մաշկը հանգստանա: Բացի այդ, վնասված մաշկն ախտահանելու համար կարելի է նաև ջրածնի պերօքսիդով կամ անուշադրի սպիրտով թրջած կոմպրես դնել:

Ալերգիկ ռեակցիայի դեպքում տուժածը կարող է կորցնել գիտակցությունը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել: Սա կարող է դառնալ անաֆիլակտիկ շոկի պատճառ, ուստի հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել: Եթե տուժածը տառապում է ալերգիայով, սակայն չի կորցրել գիտակցությունը նրան հարկավոր է անհապաղ հակահիստամինային միջոց ներարկել:

Եթե միջատը խայթել է բերանի խոռոչի հատվածում ապա հարկավոր է շատ սառը ջուր խմել կամ բերանում սառույցի կտոր պահել: Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և շնչառական խնդիրների դեպքում անհապաղ շտապօգնություն կանչել:

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook