Friday, March 29, 2024
Նորություններ

Առաջնային օղակի բժիշկների հետ հանդիպումները շարունակական են

Անցած շաբաթ մեկնարկել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանդիպումներն առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների հետ։ Առաջին այցերը եղել են   Շիրակի և Վայոց ձորի մարզեր։

Այդ հանդիպումների ընթացքում նախարարն ընդգծել է, որ առաջնային օղակի բժիշկներն են  ավելի ակտիվ շփումներ ունենում բնակչության հետ։ Հետևաբար, նրանց միջոցով նախարարությունը հանրությանը պետք է ծանոթացնի ոլորտում իրականացվող ծրագերին ու բարեփոխումներին։ Այցերի մյուս նպատակը բժիշկների հետ առաջնային օղակի բարելավման տեսլականի քննարկումն է։

Բժիշկների փոքր խմբերի հետ հանդիպումները կընթանան մինչև ուշ աշուն։ Այնուհետև Երևանում կկազմակերպվի առաջնային օղակի բժիշկների հանրապետական հավաք, որտեղ և կընդունվի առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման ծրագիրը։

Այս շաբաթ նախատեսվում է նախարարի այցերը Կոտայքի և Սյունիքի մարզեր։  Մարտի 21-ին Լևոն Ալթունյանը կլինի Կոտայքի, իսկ 23-ին` Սյունիքի մարզերում։ Հանդիպումները կկայանան Աբովյանում, Հրազդանում, Սիսիանում և Գորիսում։

Մարտի վերջին շաբաթվա ընթացքում` 28-ին և 30-ին նախարարը կայցելի  Լոռու և Արմավիրի մարզեր։

Հանդիպումների ժամանակացույցում նշված են նաև մասնակից բժիշկների ծանրաբեռնավածությունն ու աշխատանքային փորձը։

Հասկանալի է, որ օբյեկտիվ պատճառներով կարող են լինել նախանշված հանդիպումների տեղաշարժեր։ Կարևորն այն է, որ դրանք անցնում են անկաշկանդ մթնոլորտում, բժիշկները նախարարի հետ քննարկում են իրենց առօրյա աշխատանքում հանդիպող խնդիրները, հանդես գալիս հետաքրքիր առաջարկներով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook